07:23 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Արցախ
Ստանալ կարճ հղումը
71631

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել` պատասխանելով ադրբեջանական դրոշներ տեղադրելու, գյուղերը ադրբեջանցիներով բնակեցնելու և պաշտպանության բանակը կազմալուծելու հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը որոշել է անդրադառնալ վերջին շրջանում քննարկվող մի շարք թեմաների։ Արցախի հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նրա հայտարարությունը։

«Խոսակցություններ են պտտվում, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ, հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը: Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է և, ըստ այդ լուրերի տրամաբանության, Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»,– նշել է Բալասանյանը։

Հասարակության որոշ շրջանակներում մտավախություն կա, թե օրինակ Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով: Խոսակցություններ են շրջանառվում նաև այն մասին, թե մասնավորապես Ստեփանակերտի առևտրային կետերում ադրբեջանցիները գնումներ են կատարում:

Անվտանգության քարտուղարը հավաստիացնում է, որ նման խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից:

«Սիրելի արցախցիներ, Արցախի իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստների պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները»,– շեշտել է Բալասանյանը։

Նա հորդորել է տուրք չտալ կեղծ լուրերին և հավատացած լինել, որ արվել և արվում է ամեն ինչ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ընդլայնելու ուղղությամբ:

Ըստ թեմայի

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից
Ինչ հեռանկարներ ունի Արցախում ռուս-թուրքական մոնիթորինգը
ՀՀ ստորաբաժանումները վերջին տարիներին պատրաստականության բարձր մակարդակ են ցուցադրել․ Զաս
թեգերը:
Ադրբեջան, դրոշ, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Վիտալի Բալասանյան, Արցախ

Գլխավոր թեմաներ