10:11 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Արայիկ Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել Պարգև սրբազանին Արցախին իր մատուցած անգնահատելի ծառայությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայի կ Հարությունյանն ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։

«Իմ երախտագիտությունն եմ հայտնել Պարգև սրբազանին Արցախին իր մատուցած անգնահատելի ծառայությունների համար և հաջողություններ մաղթել Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, մեր երկրի համար այս բախտորոշ շրջանում թեմակալ առաջնորդի կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ»,– Facebook–ի իր էջում գրել է Արցախի նախագահը:

Հիշեցնենք` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Պարգև սրբազանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։ 

Արցախի թեմի առաջնորդ է նշանակվել Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Նշենք, որ նոյեմբերի 16-ին սրբազանը սրտի կաթված էր ստացել, բայց Հայաստանում չէր հոսպիտալացվել։ Մի քանի օր անց նա տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ էլ նոյեմբերի 22-ին վիրահատվել էր։

Ըստ թեմայի

ՄԱԿ-ը մոտ 2 միլիոն դոլար օգնություն է տրամադրել Հայաստանում ապաստանած արցախցիներին
Արցախի սոցիալական և հումանիտար խնդիրները լուծվել են. նախարար
Արցախի ՊԲ–ն կազմալուծվելո՞ւ է. Վիտալի Բալասանյանը պատասխանել է մի շարք հարցերի
թեգերը:
Պարգև սրբազան (Արցախի թեմի առաջնորդ), Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ

Գլխավոր թեմաներ