22:45 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (814)
22 0 0

Հակամարտության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով մշտական կապ է պահվում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. 62 արցախցիներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից վերադարձել են Արցախ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները», - ասված է հաղորդագրությունում։

Ընդհանուր առմամբ, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, նոյեմբերի 14-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր են վերադարձել 52 158 արցախցիներ:

Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքները:

Մեկ օրում մաքրվել է 42 հա տարածք, 8 կմ ճանապարհ, 41 տուն, հայտնաբերվել և դուրս է բերվել 19 պայթյունավտանգ առարկա:

Արցախի նախագահն ընդունել է Պարգև սրբազանին ու Արցախի թեմի նոր առաջնորդին

Նոյեմբերի 23-ից մինչ օրս խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Արցախում ականազերծել են 1003,3 հեկտար տարածք, 262,8 կմ ճանապարհ, 1043 շինություն, այդ թվում՝ 28-ը հանրային նշանակություն ունեցող, հայտնաբերվել ու վնասազերծվել է 23 987 պայթյունավտանգ առարկա։

Նշվում է, որ խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում:

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (814)

Ըստ թեմայի

Արցախի սոցիալական և հումանիտար խնդիրները լուծվել են. նախարար
Արցախի փրկարարական ջոկատները փետրվարի 4-ին ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացնելու
Արցախի ՊԲ–ն կազմալուծվելո՞ւ է. Վիտալի Բալասանյանը պատասխանել է մի շարք հարցերի
թեգերը:
ականազերծում, Ռուսաստան, խաղաղապահ, Արցախ

Գլխավոր թեմաներ