10:43 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (813)
34 0 0

Պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական, միաժամանակ ականների ու վտանգ ներկայացնող այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մեծ շեն և Ճանկաթաղ բնակավայրերին հարակից տարածքներում:

Իսկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ կիրականացնի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:

2020թ. սեպտեմբերի 27-ից հետո ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը» և «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից` այն հավանական սպառնալիքներից դարձնելով ավելի անվտանգ:

Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

ԼՂ տարածքն ականազերծվում է «Ուրան-6» համակարգերի և հատուկ պատրաստված շների օգնությամբ

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (813)

Ըստ թեմայի

Կոսովոյում հայ խաղաղապահները նշել են Բանակի օրը
Հայրենիք է վերադարձել ավելի քան 52 հազար փախստական. ՌԴ ՊՆ-ն տվյալներ է ներկայացրել
Ասկերանում ու Մարտունիում պայթյուններ կլինեն. սակրավորներն են աշխատելու
թեգերը:
ականազերծում, Արցախ

Գլխավոր թեմաներ

  • Ալաա Ալ-Սաիդ

    22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

    131
  • Ոստիկանական մեքենա. 1 մարտի, 2021

    ՀՀ վարչապետը ԶՈւ գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականի պահանջից հետո հայտարարել է երկրում «ռազմական հեղաշրջման փորձի» մասին: Sputnik Արմենիայի սյունակագիրն իր մտորումներին զուգահեռ՝ տարբեր պետություններում ռազմական հեղաշրջումների օրինակներ է ներկայացնում։

    418
  • ԵՄ Բրյուսել

    COVID-19–ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում վատթարանում է։ Կարանտինային միջոցները խստացվում են, իսկ մի շարք երկրների իշխանություններ գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում ռուսական պատվաստանյութին, ինչն առաջացնում է Բրյուսելի դժգոհությունը։

    114