10:47 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
14210

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի քաղաքացիներին հորդորել էր առայժմ ձեռնպահ մնալ իրենց վերահսկողությանն անցած տարածքներ այցելություններից։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Ջաբրայիլի շրջանում ականի վրա ադրբեջանական ավտոմեքենա է պայթել, որում եղել են երեք ադրբեջանցի: Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Ըստ հաղրդագրության, Ֆիզուլիի շրջանի բնակիչ Շահին Գուլիևը դիմել է ոստիկանություն և հայտնել իր եղբոր` Մեհմանի Գուլիևի և նրա երկու ընկերների ՝ Իլգար Ախմեդովի և Մուստակիմ Ալեսկերովի անհետացման մասին:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Իլգար Ախմեդովին պատկանող մեքենան Ջաբրայիլում պայթել է` նախնական վարկածով` ականի վրա։ Մեհման Գուլիեւի մարմինը հայտնաբերվել է դեպքի վայրում։ Մյուս երկու տղամարդկանց որոնումները շարունակվում են:

Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի քաղաքացիներին հորդորել էր առայժմ ձեռնպահ մնալ իրենց վերահսկողությանն անցած տարածքներ այցելություններից` նման դեպքերից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ ականի վրա ադրբեջանցիներ էին պայթել նաև փետրվարի 4-ին Աղդամում։ Այդ ժամանակ Ադրբեջանի ԶՈւ 1 ծառայող էր մահացել։

Ականազերծման աշխատանքներ կիրականացվեն Մարտակերտի շրջանում

Ըստ թեմայի

Սոթքում ադրբեջանցիների ներխուժման հետևանքով ընկերությանը պատճառվել է 5 մլն դոլարի վնաս
Սահմանների վերանայումը շարունակվում է. Ներքին Խնձորեսկից դիրքեր են հանձնվել Ադրբեջանին
Միջադեպ Կապանում. ռուս սահմանապահները БТР–ով փակել են ադրբեջանցիների ճանապարհը
թեգերը:
պայթյուն, Մահ, Արցախ, ադրբեջանցի, ական

Գլխավոր թեմաներ