10:41 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Արցախ
Ստանալ կարճ հղումը
548 0 0

Զորակոչիկներն անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը` պահպանելով համավարակի կանխարգելման անվտանգության կանոնները։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր մեկնարկել է Արցախի պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը:

Պահպանելով համավարակի տարածման վտանգներով պայմանավորված անվտանգության բոլոր կանոնները` զորակոչիկներն անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը։ Նրանք նաև վիճակահանության միջոցով ընտրում են այն զորամասերը, որտեղ պետք է անցկացնեն հետագա զինվորական ծառայությունը:

«Արդարության սկզբունքն ու բանակի սերնդափոխության գործընթացի թափանցիկությունն առավելագույնս ապահովելու նպատակով, միջոցառմանը հետևում են զորակոչային հանձնաժողովի անդամները։ Վիճակահանության ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է»,–գրված է հաղորդագրության մեջ։

Համապետական նշանակության միջոցառման պատասխանատուները վստահեցնում են, որ առկա են բոլոր նախադրյալները հետպատերազմական շրջանի առաջին զորակոչը բարձր մակարդակով իրականացնելու և բանակի ստորաբաժանումները համալրելու համար:

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան գրել էր, որ Արցախի պաշտպանության բանակին արմատական փոփոխություններ են սպասվում։ Այդ փոփոխությունները, ըստ էության, սկսվել են 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց։ Ամենակարևորը, թերևս, Հայաստանից ժամկետային զինծառայողներ չուղարկելու որոշումն է։ Ավելի վաղ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անուղղակիորեն հաստատել էր այդ տեղեկությունը՝ ասելով, որ Արցախի զինված ուժերն այսուհետ կձևավորվեն պայմանագրային հիմունքներով: Պաշտոնյան այդպիսով հերքել էր բանակի լուծարման մասին լուրերը՝ հավելելով, որ խոսքը վերակազմավորման մասին է։

Ըստ թեմայի

Արցախի նախագահն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարին
ՊՆ-ն ասել է, թե երբ կվճարեն ռազմական գործողությունների համար զորակոչված քաղաքացիներին
ՊՆ-ն ու «Հայտեքը» հայտարարում են մրցույթ զորակոչիկների համար
թեգերը:
Բանակ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), զորակոչիկ, զորակոչ

Գլխավոր թեմաներ