10:00 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Արցախ
Ստանալ կարճ հղումը
57 0 0

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ այսուհետ անվտանգության խորհուրդն ավելի հաճախակի է նիստեր հրավիրելու։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 8-ին անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստ է գումարվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` նիստում քննարկվել են հետպատերազմյան իրողությունները՝ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հարցերից մինչև Արցախի իշխանության վերահսկողությունից դուրս մնացած շրջանների և դրանց բնակիչների խնդիրներ:

Զեկուցումներով հանդես են եկել անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Ցնդաբանություններ են․ Արցախի նախագահը՝ Կարմիր շուկան ու Ստեփանակերտը «հանձնելու» մասին

Անվտանգության խորհուրդը զեկուցումների հիման վրա լրացուցիչ քննարկումներ կծավալի և առաջարկություններով կդիմի գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններին:

Հարությունյանը տեղեկացրել է, որ այսուհետ անվտանգության խորհուրդը նիստեր է հրավիրելու ավելի հաճախակի՝ ըստ նախօրոք հայտնի օրակարգի, իսկ հրատապ հարցերի դեպքում՝ ըստ անհրաժեշտության:

Հարությունյանի նախագահությունը «Անկախ Արցախ» ֆարսի վերջին գործողությունն է. Ղարաբեկյան

Ըստ թեմայի

Արցախի նախագահն ընդունել է Պարգև սրբազանին ու Արցախի թեմի նոր առաջնորդին
Ջալալ Հարությունյանը խոսել է պատերազմի, պարտության, իր դեմ մահափորձի ու նոր պաշտոնի մասին
«Ինձ աշխատանքից չեն հանել, ես Արցախի նախագահի խոսնակը չեմ եղել». Վահրամ Պողոսյան
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Նիստ, Անվտանգության խորհուրդ, Արցախ

Գլխավոր թեմաներ