06:21 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Արցախ
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Արցախի նախագահն ու ՀՀ դատախազը մի շարք կարևոր հարցեր են քննարկել։ Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը բոլոր հնարավոր միջոցներով շարունակում է աջակցել Արցախի դատախազությանը։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որն Արցախ է մեկնել աշխատանքային այցով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանում Արցախի Հանրապետությունում քաղաքացիների կյանքի, տեղաշարժի և կենսական այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական ինստիտուտների գործունեության կազմակերպմանը, իրավապահ մարմինների գործառույթների իրականացման ապահովմանը, ՊԲ զինծառայողների ծառայողական պարտականություններին և իրավունքներին առնչվող հարցեր:

Քննարկվել է նաև ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների, անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքների, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և մնացած անձանց վերադարձման ուղղությամբ կատարվող գործընթացներում ՀՀ և ԱՀ իրավապահ մարմինների գործառույթները համակարգված իրականացնելու խնդիրները:

Ինչպես կարող են օտարերկրացիները մուտք գործել Արցախ. նոր ընթացակարգ է գործում

Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը բոլոր հնարավոր միջոցներով շարունակում է աջակցել Արցախի դատախազությանը՝ ներկայիս բարդ իրավիճակում հանցավորության դեմ պայքարում, քրեական վարույթների շրջանակներում իր դատավարական գործառույթների իրականացմանը, ինչպես նաև ԱՀ-ում քրեական արդարադատության և իրավապահ համակարգում նախատեսվող վերափոխումներին:

«Ավրորան» ավելի քան 470.000 ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Արցախի օգնության ծրագրին

Ըստ թեմայի

Ցնդաբանություններ են․ Արցախի նախագահը՝ Կարմիր շուկան ու Ստեփանակերտը «հանձնելու» մասին
Հարությունյանի նախագահությունը «Անկախ Արցախ» ֆարսի վերջին գործողությունն է. Ղարաբեկյան
Արցախի տան բանալիներն ամեն դեպքում պահում են. քաշաթաղցի ընտանիքը երազում է տուն ունենալ
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արթուր Դավթյան, Արցախ

Գլխավոր թեմաներ