12:10 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
19310

Ժաննա Խլղաթյանը Դադիվանքին է նվիրել իր գործերից մեկը։ Ադրբեջանցիները, սակայն, չեն թույլատրել ուխտավորներին Դադիվանք մտնել։ Նկարչուհին պատմել է` ինչու հենց այս նկարն է որոշել Դադիվանքին նվիրել։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի, Sputnik - Կարինե Հարությունյան. Նկարչուհի Ժաննա Խլղաթյանը «Դժոխքի ավերումը» սրբապատկերը նկարել է դեռ 1994-ին, և հոգևորականների հետ հիմա այն ուղարկել է Արցախ` Դադիվանքում տեղադրելու համար։

Ռուս խաղաղապահները հայ ուխտավորներին ուղեկցել են Դադիվանք

Հենց այս կտավն է մնացել ճանապարհին, քանի որ ադրբեջանցիները չեն թույլատրել փետրվարի 7-ին ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Դադիվանք գնացող ուխտավորներին մտնել վանք։ Նկարչուհին, ի դեպ, տեղյակ չէր այդ մասին և զարմանքով արձագանքեց լուրին։

«Դե, ինչ ասեմ։ Կամաց–կամաց ադրբեջանցիներն իրենց կանոննե՞րն են թելադրում։ Լավ չէ»,–վրդովված ասաց Խլղաթյանը։

Икона Разрушение ада Жанны Хлгатян
© Photo : provided by Janna Khlghatyan
Ժաննա Խլղաթյան. «Դժոխքի ավերումը»

Ինչ վերաբերում է իր աշխատանքին, ապա նա պատմեց, որ դեռ հեռավոր 1994-ին էր որոշել հենց «Դժոխքի ավերումը» նկարել ու նվիրել Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցուն։ Նկարն ավարտելուց հետո նկարչուհին հենց այդպես էլ արել է` նկարը տեղադրվել է Սրբոց Նահատակաց եկեղեցում` ուղիղ մոմ վառելու համար նախատեսված հատվածի վերևում։

«Երբ Ադամն ու Եվան մեղք գործելու համար դժոխք ընկան, Հիսուսն ազատեց նրանց` երկուսի ձեռքը բռնած հանեց այնտեղից. հենց այս մասին է նկարը։ Այն խորհրդանշում է փրկությունը»,–ասաց նկարչուհին։

Տիկին Խլթաղյանը պատմեց` նկարը մոմերի ծխից սևացել էր և արդեն վերականգնման կարիք ուներ։ 5 տարի առաջ նկարչուհին վերականգնեց նկարը, սակայն միևնույն է, դրա վրայից երևում է, որ այն նոր նկարած չէ։ Նա ևս մեկ նույն գործից նկարեց և նվիրեց Սրբոց Նահատակաց եկեղեցուն, իսկ սա որոշել էր Դադիվանք տանել։ Սակայն դեպքերը ցանկությունից առաջ ընկան...

Ինչպես փրկվեց Դադիվանքը. տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում

Խլղաթյանն ասում է, որ հենց Դադիվանքում է ուզում տեսնել այս գործը, քանի որ այն իր գույներով ու հնությամբ բավական կսազի վանքին` նոր եկեղեցիներում այն «մրոտված» կերևա։ Բացի այդ, կտավի իմաստը կուզեր տարածվեր Արցախում։ «Աստծո զորությամբ մեր երեխաների` անհետ կորածների, զոհվածների հոգիները պետք է դուրս գան դժոխքից։ Գործը նաև Դադիվանքի փրկությունն է խորհրդանշում»,-ասաց նա։

Նկարչուհին նաև Շուշիի Ղազանչեցոցի համար խաչվառ էր նկարել ու հույս ուներ, որ նոյեմբերի 9-10-ին կտանեն այն ու եկեղեցում կտեղադրեն։ Խոստովանում է` լացակումած այն նվիրել է Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն։

Հիշեցնենք, որ այժմ Դադիվանքը հսկում են ռուս խաղաղապահները, և այնտեղ հնարավոր է մեկնել միայն նախապես համաձայնեցնելով այցը։

Ըստ թեմայի

«Արցախում ժամը վեցից վախում ես` թուրքը գա դեմդ, ասի` էս իմն ա». Դադիվանքի վանահոր երեցկին
Դադիվանքի հոգևորականներին ու խաղաղապահներին նվերներ կուղարկեն Մոսկվայից
Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ
թեգերը:
Դադիվանք, նկարիչ

Գլխավոր թեմաներ