11:27 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Արցախ
Ստանալ կարճ հղումը
29 0 0

ԱԻ ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոնը», «The Halo trust»–ը, ինչպես նաև ՌԴ ՊՆ և ԱԻՆ սակրավորական ջոկատները շարունակում են Արցախի տարածքը մաքրել վտանգ ներկայացնող ռազմամթերքից։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման ու պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Ծովատեղ գյուղում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ»,–ասված է հայտարարության մեջ:

ԱԻ ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ՊՆ և ԱԻՆ սակրավորական ջոկատները շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ և մաքրել Արցախի տարածքը վտանգ ներկայացնող ռազմամթերքից ու պայթուցիկ այլ առարկաներից:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում են զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն:

Ըստ թեմայի

Հայրենիք վերադարձած գերիների մեծ մասը Գյումրիից են. ովքեր են նրանք
Բացառիկ տեսանյութ՝ հայ գերիների վերադարձից
Մարիամն աշխարհին չի լսում, բայց հավատում է՝ աշխարհը մի օր իր մասին լսելու է
թեգերը:
Սակրավոր, ական, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ասկերան, Մարտունի

Գլխավոր թեմաներ