10:43 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
32 0 0

Մարտունում շրջանում հետազոտվել է ավելի քան 160 հա և հայտնաբերվել մոտ 600 ռազմամթերք։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները շարունակում են մարդասիրական առաքելություն իրականացնել Արցախում: Նրանք սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանը, որտեղ նախատեսվում է ավելի քան 425 հա տարածք հետազոտել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Երեկ գերատեսչության համահավաք խմբավորման աշխատակիցներն ավարտել են Մարտունու շրջանում ծավալած աշխատանքները:

Հաղորդագրության համաձայն` գրեթե մեկ ամսում այնտեղ հետազոտվել է ավելի քան 160 հա և հայտնաբերվել մոտ 600 ռազմամթերք` հրետանային արկեր, հակատանկային և հակահետևակային ականներ, ավիացիոն ռումբեր, «Գրադ» և «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգերի բեկորներ, Մ-85 կասետային զինատեսակներ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Օրինակ՝ Հերհեր բնակավայրի մոտ յոթ հատ 122 մմ–անոց հրետանային արկ է հայտնաբերվել։ Վտանգավոր գտածոյի մասին ահազանգել է տեղի բնակիչներից մեկ։ Մասնագետները պարզել են, որ դրանք վտանգավոր են զորավարժարան տեղափոխելու համար, և որոշվել է դրանք ոչնչացնել տեղում` անվտանգության կանոնների պահպանմամբ:

Հրատեխնիկական ծառայության աշխատակիցներն ընդհանուր առմամբ հետազոտել են ավելի քան 250 հա տարածք, հայտնաբերել ու վնասազերծել են մոտ 15,4 հազար պայթուցիկ առարկա:

Ռուսաստանի ԱԻՆ-ի հրատեխնիկական խումբն աշխատում է նաև Ադրբեջանին անցած տարածքներում։

ԱԻՆ-ի մասնագետները հատուկ տեխնիկայի օգնությամբ հետազոտել են արդեն ավելի քան 15,4 հա, հրատեխնիկական խումբը՝ ավելի քան 7 հա: Վնասազերծվել է 710 պայթուցիկ առարկա, այդ թվում՝ ավելի քան 330 հակահետևակային, ավելի քան 170 տանկային ական, ինչպես նաև բեկորային նռնակներ, էլեկտրադետոնատորներ ու պայթուցիչներ: Պայթուցիկ առարկաների որոնման գործում ընդգրկված է նաև կինոլոգիական ծառայության հաշվարկը:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

ՌԴ խաղաղապահների մուտքը Ղարաբաղ կայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում. Զաս
Ռուս խաղաղապահներն Արցախում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում. տեսանյութ
Ռուս խաղաղապահները մարտական փորձառություն են մշակում «Ստեփանակերտ» զորավարժարանում
թեգերը:
ականազերծում, Մարտակերտ, Ռուսաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ