07:21 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Արցախ
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Արցախում խոշոր եղջերավորների ամենամեծ գլխաքանակը՝ 2020 թվականի հունվարի դրությամբ արձանագրվել է Քաշաթաղի շրջանում՝ 11 հազար 39, իսկ Հադրութի շրջանն այդ առումով երկրորդ տեղում է։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արցախում նախորդ տարվա համեմատ՝ 2021 թվականին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 41,5 տոկոսով՝ 47 հազար 407 գլխից հասնելով 19 հազար 679-ի: Տեղեկությունը հայտնում է Արցախի վիճակագրական ծառայությունը:

Ըստ վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկագրի՝ Արցախում խոշոր եղջերավորների ամենամեծ գլխաքանակը՝ 2020 թվականի հունվարի դրությամբ, արձանագրվել է Քաշաթաղի շրջանում՝ 11 հազար 39, իսկ Հադրութի շրջանը՝ 8 հազար 678 անասնագլխաքանակով, երկրորդ տեղում է։

Մանր եղջերավոր անասունների գլխաքանակն Արցախում 2021 թվականի դրությամբ կազմել է 27 հազար 833 գլուխ՝ նախորդ տարվա 65 հազար 462-ի փոխարեն:

Ըստ շրջանների՝ մանր եղջերավորների ամենամեծ գլխաքանակն անցած տարի նույնպես գրանցվել է Քաշաթաղի շրջանում՝ 20 հազար 544 գլուխ, իսկ Հադրութի շրջանը երկրորդ տեղում՝ մանր եղեջերավորների 16 հազար 665 գլխաքանակով:

Թռչունների թիվը նվազել է 47,5 տոկոսով՝ 365 հազար թևից հասնելով 173 հազար 480-ի:

Ըստ թեմայի

Երկու-երեք տարուց Արցախը կկարողանա ինքն իրեն կերակրել․ ի՞նչ է պետք դրա համար
Գեղարքունիքում անհանգիստ են. կենդանիները կարող են անցնել Ադրբեջանի կողմ
Խնձորեսկում քաոսային իրավիճակ է. կոչ են անում անասունների չարածեցնել ուրիշի տարածքում
թեգերը:
թռչուն, անասուն, Արցախ

Գլխավոր թեմաներ