10:06 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (812)
507 0 0

Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ:

Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր: Քննարկում է եղել նաև 90-ականների պատերազմի ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերին վերաբերող հարցերի շուրջ»,- ասաց Ավանեսյանը:

Մեր հարցին՝ ո՞վ է եղել ադրբեջանական կողմի բարձրաստիճան պաշտոնյան, Ավանեսյանը հորդորեց սպասել։ 

«Սա ադրբեջանական կողմի իրավասության հարց է, և իրենք պետք է հրապարակեն այն անձի անունը, որը հաշվի առնելով Ադրբեջանում եղած հասարակական-քաղաքական տրամադրությունները, հանդգնել է հանդիպել ԱՀ նախագահի հետ»,- նշեց Ավանեսյանը։

Քննարկվե՞լ է Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարց. ԱՀ խոսնակի խոսքով`նման հանդիպումների ժամանակ կարգավիճակի հարց չի կարող քննարկվել։ Ավանեսյանը հավելեց նաև, որ կարգավիճակի հարցը որոշվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո։

Գերիների և Ադրբեջանի պահվածքի մասին Այվազյանը զրուցել է ֆրանսիացի գործընկերոջ հետ

Ավանեսյանը գերիների և անհայտ կորածների մասին թվային տվյալներ չտրամադրեց։ Ըստ նրա` այս փուլում, երբ քննարկումները դեռ ավարտված չեն, որևէ զգայուն տեղեկություն հանրայնացնելը կարող է հակառակ ազդեցություն ունենալ գործընթացի վրա։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (812)

Ըստ թեմայի

Արցախցիները շարունակում են վերադառնալ հայրենիք․ ՌԴ ՊՆ-ն նոր թվեր է հրապարակել
Արցախի որոշ հատվածներում պայթյունի ձայներ կլսվեն
Արցախում մանր և խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը զգալիորեն կրճատվել է
թեգերը:
ադրբեջանցի, Արայիկ Հարությունյան, Արցախ

Գլխավոր թեմաներ