07:06 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
43 0 0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Աման Թաթոյանը կարևոր փաստեր է հրապարակել 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արցախյան պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով 30 հազար դպրոցական ու մանկապարտեզի տարիքի երեխաներ զրկվել են նաև կրթություն ստանալու իրավունքից։ Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց:

«2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ, այդ թվում` դաժան վերաբերմունքի, խոշտանգման արդյունքում»,- նշված է պաշտպանի գրառման մեջ:

Վիրավորում է ստացել 163 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հաշմանդամություն ձեռք բերել:

Նշվում է, որ տվյալներն առանձնացվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների հիման վրա:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)

Ըստ թեմայի

Հարբած ադրբեջանցիները կրակում են Սյունիքի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
Պատերազմի հետևանքով անօթևան է մնացել շուրջ 40,000 մարդ. ՀՀ ՄԻՊ-ն ահազանգում է
Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Սյունիքի համայնքներում պետք է բացառվի. ՄԻՊ
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ