10:07 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Արցախ
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից փետրվարի 12-ին 3 աճյուն էին հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Բերձոր-Հադրութ-Որոտան ուղղություններում որոնողական աշխատանքներին այսօր մասնակցում է 4 ջոկատ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նշենք, որ տվյալ ուղղությամբ որոնողական–փրկարարական աշխատանքները սկսվել էին փետրվարի 12-ից ու շարունակվելու են այսօր` ողջ օրվա ընթացքում։

Փետրվարի 12-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել էր 3 աճյուն (նախնական տվյալներով` ռազմագործողություններին մասնակցած զինծառայողների):

Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1374 աճյուն:

Ըստ թեմայի

Արցախի նախագահը հանդիպել է ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցչի հետ
Միլիոններ ենք թողել այնտեղ․ արցախցի ընտանիքը տեղավորվել է Ներքին Խնձորեսկում. տեսանյութ
Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանը մաքրել են չպայթած զինամթերքից
թեգերը:
զինծառայող, Ադրբեջան, աճյուն, Արցախ

Գլխավոր թեմաներ