10:18 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
2530 0 0

Նախարարի խոսքով՝ իր համար առաջնահերթությունը արցախցին է` իր հոգսերով։ Նա բոլորին առաջարկում է գոնե վեց ամիս կամ մեկ տարի իրենց կյանքից նվիրել Արցախին և դրանով վերափոխել Արցախը։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Արցախում պաշտոններ չկան, ծառայություններ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում արեց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

«Ես առողջական խնդիրների պատճառով դադարեցրել եմ գործունեությունս որպես պատգամավոր։ Երկրում արհավիրք եղավ, և ես իմ առողջական խնդիրները կիսով չափ լուծած, կիսով չափ չլուծած` հասկացա, որ ինձ համար էլ է իրավիճակ փոխվել։ Ես ոչ թե նախարար դառնալու առաջարկ եմ ստացել, այլ ինքս եմ առաջարկել աշխատել, գիտելիքս ու հմտություններս ծառայեցնել արցախցուն։ Արցախում այժմ պաշտոններ չկան, դրանք ծառայություններ են։ Արցախը հենց ծառայող նվիրյալների կարիք ունի։ Թեպետ Հայաստանն էլ, բայց Արցախն էլ ավելի», - ասաց նախարարը։

Նախարարի խոսքով՝ իր համար առաջնահերթությունը արցախցին է` իր հոգսերով։ Նա առաջարկում է բոլորին գոնե վեց ամիս կամ մեկ տարի իրենց կյանքից նվիրել Արցախին և դրանով վերափոխել Արցախը։

«Եկեք ապրեք Արցախում, առնչվեք այն խնդիրներին, որոնց առնչվում ենք բոլորս, գտեք հնարավորություն ձեզ իրացնելու։ Առանց պատճառներ ման գալու ձեր կյանքից ժամանակ նվիրեք Արցախին, ու Արցախի ճակատագիրը այլ կլինի։ Երեսուն տարի չենք կարողացել Արցախն անխոցելի դարձնել, այժմ Արցախը հայկական պահելու երաշխիքն այստեղ ապրող հայությունն է»,-ասաց նախարարը։

Նշենք, որ Թանդիլյանը ծնունդով Ալավերդի քաղաքից է։ 2018-ի մայիսին՝ «թավշյա հեղափոխությունից» հետո, նա նշանակվել էր Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, բայց նույն թվականի հունիսին հրաժարական ներկայացրեց։

2018-ի դեկտեմբերին ընտրվեց ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, նախագահեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։

2020-ի օգոստոսին Թանդիլյանը առողջական խնդիրների պատճառով վայր դրեց պատգամավորի մանդատը։

2020-ի դեկտեմբերին նա տեղափոխվեց Արցախ, որտեղ ստանձնեց Արցախի սոցապնախարարի պաշտոնը։

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը. Հայրապետյանը պարզաբանում է

Ըստ թեմայի

Արցախում ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտություն կա. Մանե Թանդիլյան
Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ՝ «պարզապես ապրելու»
34 հազար քաղաքացի Արցախում մնացել է առանց տան. Մանե Թանդիլյան
թեգերը:
Պատերազմ, Նախարար, Արցախ, Մանե Թանդիլյան

Գլխավոր թեմաներ