06:29 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
348 0 0

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո Արցախում պաշտոնական լեզուներ կհամարվեն հայերենն ու ռուսերենը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik․ Արցախի խորհրդարանը պատրաստվում է փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» օրենքում, ինչից հետո Արցախի պաշտոնական լեզուները կդառնան  գրական հայերենը և ռուսերենը։ Օրինագիծն արդեն հրապարակվել է օրենսդիր մարմնի կայքում։

Փոփոխություններն ընդունելուց հետո օրենքում կնշվի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը։

Փոփոխություններ են նախատեսված նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում։

«Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների  պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը»,- նշված է օրինագծի հիմնավորման մեջ։

Այս համատեքստում առաջնահերթ է համարվում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ  պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի  իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում  համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում:

Հենց այս նկատառումներով է թելադրվում ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում մի շարք նոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը:

 

 

թեգերը:
ռուսաց լեզու, Արցախ

Գլխավոր թեմաներ