19:54 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Արցախ
Ստանալ կարճ հղումը
27801

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է Արցախի խորհրդարանում ներկայացված լեզվի մասին օրենքի փոփոխության նախագիծը:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Արցախում ռուսերենը երկրորդ պաշտանական լեզու ճանաչելու նախագծին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նորմալ է վերաբերվում: Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք ունենք երկու տարբերակ. կամ Արցախում պաշտոնական լեզուն լինում է միայն ադրբեջաներենը, հայերենը չի լինում ընդհանրապես, կամ լինում է ռուսերենը՝ հայերենի հետ միասին, որովհետև մեծ ռուսական կոնտինգենտ կա: Հիմա ուզում ենք այդ կոնտինգենտը խաղաղություն ապահովի, անվտանգություն ապահովի, բայց իրենց լեզվով ոչ մի բան չլինի՞: Դա արդա՞ր է»,- ասաց Մարուքյանը:

Նա նաև հիշեցրեց, որ փոփոխությունն առաջարկվում է միայն լեզվի մասին օրենքում և ոչ թե Արցախի Սահմանադրությամբ։

Մարուքյանը նաև կարծիք հայտնեց, որ պաշտոնական լեզուն չի որոշում այդ երկրի իշխանությունների պատկանելությունը՝ բերելով Շվեյցարիայի օրինակը, որտեղ մի քանի պաշտոնական լեզու կա:

Երևանում և Հայաստանի մարզերում ռուսերենի անվճար դասընթացներ կլինեն

Արցախի խորհրդարանը պատրաստվում է փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» օրենքում, ինչից հետո Արցախի պաշտոնական լեզուները կդառնան գրական հայերենը և ռուսերենը։ Օրինագիծն արդեն հրապարակվել է օրենսդիր մարմնի կայքում։

Փոփոխություններն ընդունելուց հետո օրենքում կնշվի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը։

Կրեմլը ողջունում է Ղարաբաղում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը

Ըստ թեմայի

Առանց անգլերենի ու ռուսերենի մոշ աճեցնել հնարավոր չէ. Նիկոլ Փաշինյան
Ինչպես էր աֆրիկացին Երևանում ռուսերենով բանաստեղծություն կարդում Մոսկվայի մասին. տեսանյութ
Ինչպե՞ս ճիշտ դասավանդել լեզուն. ռուսերենի հայ ուսուցիչները Մոսկվայում են
թեգերը:
ադրբեջանցի, ռուս, Արցախ, Էդմոն Մարուքյան

Գլխավոր թեմաներ