11:34 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Արցախի նախագահը նոր հրամանագիր է ստորագրել՝ հայտնելով, թե ովքեր կարող են փոխարինել ՏԻՄ ղեկավարներին։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Արցախի նախագահը նոր հրամանագիր է ստորագրել, ըստ որի` ռազմական դրությամբ պայմանավորված՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը Արցախի համայնքներում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի։

«Հրամանագրով սահմանվել է, որ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում՝ այդ պաշտոններում նշանակվում են պաշտոնակատարներ. գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում` տարածքային կառավարման բնագավառի պետական մարմնի ներկայացմամբ, իսկ այլ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ` կառավարության որոշմամբ:

Հիշեցնենք, որ Արցախում ռազմական դրություն ու զորահավաք է հայտարարվել նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ։

Ըստ թեմայի

«Գահերի խաղը»՝ արցախյան ճանապարհին․ Երևանի և Բաքվի խաղադրույքները
Պետական դավաճանության կասկածանքով Արցախի դատախազությունում քրեական գործ է հարուցվել
Արցախում կա՛մ պիտի լիներ միայն ադրբեջաներենը, կա՛մ ռուսերենը` հայերենի հետ. Մարուքյան
թեգերը:
Արայիկ Հարությունյան, ՏԻՄ ընտրություններ, Արցախ

Գլխավոր թեմաներ