22:21 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Արցախ
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Ակտիվ աշխատանքներ են տարվում տեղական ինքնակառավարման վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների կատարման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգելու նախաձեռնողը եղել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին։

Առաջնագծում
© Photo : Facebook / Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны Арцаха

«Պատերազմական գործողությունների ընթացքում երկու համայնքի ղեկավարներ զոհվել են, մեկը՝ մահացել: Եվս ութ համայնքի ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են վերջիններիս սեփական դիմումների հիման վրա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված 11 համայնքներից 5-ը ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ այդ համայնքների բնակչությունը ներկայումս ստիպված բնակություն է հաստատել Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում, արտահերթ ընտրություններ անցկացնելը տեխնիկապես անհնար է»,–ասել է Խանումյանը:

Նշվում է, որ նախարարության կողմից ակտիվ աշխատանքներ են տարվում տեղական ինքնակառավարման վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների կատարման ուղղությամբ: Նշված գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո Արցախում կկազմակերպվեն ՏԻՄ ընտրություններ՝ նոր օրենսդրությանը համապատասխան:

Հիշեցնենք` երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռազմական դրությամբ պայմանավորված, ստորագրել էր հրամանագիր՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ:

«Որ Արցախը վերադարձվի». հայուհին բացատրել է կոմպոզիցիայի ընտրությունը ՌԴ առաջնությունում

Ըստ թեմայի

Ռուսերենը պաշտոնական լեզու կդառնա Արցախում. օրինագիծն արդեն պատրաստ է
Արցախում վիճաբանության հետևանքով դանակի հարվածներ ստացած քաղաքացին մահացել է
Արցախցիներին 68 000-ական դրամ կտրամադրվի. ո՞վ չի կարող աջակցություն ստանալ
թեգերը:
ՏԻՄ ընտրություններ, Արցախ

Գլխավոր թեմաներ