07:21 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Արցախ
Ստանալ կարճ հղումը
162 0 0

Ներկա պահին համապատասխան քայլեր են ձեռնարկվում զինծառայողների կենցաղային պայմանները լիարժեք կերպով ապահովելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի, Sputnik. Լիսագոր գյուղի հատվածում ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, հայտնում են Արցախի ՊԲ-ից։

«Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում տարածվող «Լիսագոր գյուղի հատվածում հերթապահող զինվորներն անմարդկային պայմաններում են մնում. ահազանգում է զինծառայողի մայրը» վերտառությամբ հոդվածի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ նշված հատվածում, իրոք, ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, որից հետո անձնակազմը անմիջապես պատսպարվել է ժամանակավոր կացարաններում»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկա պահին համապատասխան քայլեր են ձեռնարկվում զինծառայողների կենցաղային պայմանները լիարժեք կերպով ապահովելու ուղղությամբ:

Ավելի վաղ մի քանի լրատվամիջոցներ տեղեկացրել էին, որ Լիսագորի հատվածում հերթապահություն իրականացնող զինվորները ուժեղ քամու պատճառով զրկվել են վրանից ու մնացել բաց երկնքի տակ։

Քամին կուժգնանա, անձրև ու ձյուն կգա. եղանակի տեսություն

Ըստ թեմայի

Կրակոցներ արձակած ադրբեջանցիները գտնվում են 1 կիլոմետրից պակաս տարածության վրա. ՄԻՊ
Նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին. դատախազությունն ամփոփել է պատերազմի հետևանքները
Ուշադրություն` բուք ու բորան, քամու պոռթկումներ են սպասվում. եղանակի տեսություն
թեգերը:
Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արցախ, վրան, Քամի, Զինվոր

Գլխավոր թեմաներ