10:42 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
170810

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման պայմանավորվածությունը, Միքայել Մինասյանի տեղեկություններով, ձեռք է բերվել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր Տելեգրամ–ալիքում գրել է, որ առաջիկա օրերին Ադրբեջանի հետ շփման գծում` Մատաղիսից ոչ հեռու, նախատեսվում է գաղտնի հանդիպում, որին մասնակցելու են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախագահ Ալի Նագիևը: 

Ըստ Մինասյանի` այդ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Արմեն Աբազյանի մոսկովյան այցի ժամանակ:

«Աբազյանը, Հարությունյանը և Նագիևը նախատեսում են քննարկել «ենթակառուցվածքային խնդիրները», իսկ ըստ էության` Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրացնելու քայլերը: Մենք պետք է հասկանանք, որ սա պարզապես հերթական հանդիպում չէ. սա հայկական պետականության ոչնչացման ծրագրի իրականացումն է, հանուն որի Նիկոլը մնում է իշխանության: Ինքն իրեն նվաստացնելու Հայաստանի պատրաստակամությունը խթանում է միայն Թուրքիայի և Ադրբեջանի` Նիկոլից ավելի շատ տարածքներ, զիջումներ, երաշխիքներ ճզմելու ցանկությունը: Մեկ անձը չի կարող և չպետք է անպատիժ ու դաժանորեն նվաստացնի սեփական հայրենիքը և ժողովրդին»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը Մոսկվա էր մեկնել դեկտեմբերի 29-ին: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել էին ԱԱԾ մամուլի ծառայությունից։ Թե ինչ ծրագրով է Աբազյանը Մոսկվայում, ԱԱԾ–ից չէին մանրամասնել։

Նշենք նաև, որ այդ այցից հետո Միքայել Մինասյանը գրել էր, թե Աբազյանը Մոսկվայում թանկարժեք նվերներ է տվել Ադրբեջանի ներկայացուցչին՝ նշելով, որ դիվանագիտական լեզվով նվերների հանձնումը բարիդրացիական և բարեկամական վերաբերմունքի նշան է՝ աղուհացի այլընտրանքային դրսևորում:

Մինասյանը համոզված է, որ արդար բան է արել` հրապարակելով Միրզոյանի վերաբերյալ փաստաթուղթը

Ըստ թեմայի

Երբ Փաշինյանը վարչապետ է դարձել, ԱԱԾ–ից «դոսյեներ» է ուզել. Միքայել Մինասյան
Փաշինյանը 1.5 տարի առաջ Արցախի նախագահին պատմել է Արցախի հետ կատարվելիքի մասին. Մինասյան
Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին
Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն
թեգերը:
Արմեն Աբազյան, Արայիկ Հարությունյան, Միքայել Մինասյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ