10:14 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
45 0 0

ԱՀ նախագահն ընդգծել է՝ նախընտրությունը տրվում է այդ գյուղերի բնակիչների՝ համախումբ սկզբունքով վերաբնակեցման տարբերակին: Նոր բնակարանների կառուցման վայրը կընտրեն բնակիչները:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է պատերազմի արդյունքում բռնազավթված Ասկերանի շրջանի Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի մի խումբ բնակիչների:

Քննարկվել են տեղահանված ընտանիքների խնդիրները և նրանց համատեղ բնակության վայրի ընտրության հարցը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինչպես Ավետարանոցի ու Ակնաղբյուրի, այնպես էլ բռնազավթված մյուս բնակավայրերի վերադարձի հարցը մնում է ԱՀ իշխանությունների քաղաքական օրակարգում:

ԱՀ նախագահն ընդգծել է, որ նախընտրությունը տրվում է այդ գյուղերի բնակիչների՝ համախումբ սկզբունքով վերաբնակեցման տարբերակին:

Բնակիչների հետ քննարկումների ընթացքում նախանշվել են Ասկերանի շրջանի մի շարք վայրեր, որոնց վերջնական ընտրությունը պետք է կատարեն բնակիչները՝ պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ միասին: Այնուհետև կարճ ժամանակահատվածում կկազմվեն նոր բնակավայրերի նախագծերն ու կտրվի շինաշխատանքների մեկնարկը:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանին է անցել Քելբաջարը, Աղդամի շրջանը, Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ։  Հհակառակորդին են անցել բնակավայրեր նաև նախկին ԼՂՀ տարածքից։

Արայիկ Հարությունյանից եղել է հրաման` Սեյրան Օհանյանը բունկեր չմտնի. Ռուզաննա Խաչատրյան

Ըստ թեմայի

ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Արցախ ու հանդիպել Արայիկ Հարությունյանին
Արայիկ Հարությունյանի 3 խորհրդականներն աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել
«Բոլոր գերիներին անխտիր հետ ենք բերելու». խոստանում է Արայիկ Հարությունյանը
թեգերը:
տեղահանված, Արայիկ Հարությունյան, Արցախ

Գլխավոր թեմաներ