09:59 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Արցախի նախագահն ընտանիքի անդամների հետ այսօր Ամարասի վանքում մասնակցել է Սուրբ պատարագի։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հավաստիացնում է, որ, համագործակցելով Արցախի թեմի հետ, կառավարությունը միջոցներ կհատկացնի յուրաքանչյուր կիրակի մայրաքաղաքից դեպի հանրապետության շրջանների գործող եկեղեցիներ տրանսպորտային կապն ապահովելու համար։ Տեղեկությւոնը փոխանցում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Հարությունյանն ընտանիքի անդամների հետ այսօր Ամարասի վանքում մասնակցել է Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մատուցած Սուրբ պատարագին։ Նախագահն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հանրային կյանքում։

Պատարագին մասնակցել են նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, ՊԲ զինծառայողներ, ուխտավորներ։

Հիշեցնենք, որ Հայկական պատմության և մշակութային առնվազն 1 456 հուշարձան ներկայում մնացել է Արցախի` ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքում։

Արա Այվազյանն Արցախի հուշարձանների հարցը քննարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

ՌԻԱ Նովոստիին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ կազմակերպությունը մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում փորձագիտական առաքելություն ուղարկել Արցախ։

Ըստ թեմայի

Սրբապատկերը մնացել է կես ճանապարհին. նկարչուհին հույս ունի` այն կկախվի Դադիվանքում
Արցախից տասնհինգ ուխտավոր են այցելել Դադիվանք
Արցախի նախագահն Ամարասի վանքում հոգեհանգստյան արարողության է մասնակցել
Պարգև սրբազանը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք
թեգերը:
Ստեփանակերտ, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան, պատարագ, Եկեղեցի, Ամարաս, Արցախ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Գլխավոր թեմաներ