11:11 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Արցախ
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Արցախի Հանրապետության տարածքում ամենօրյա ռեժիմով շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Արցախի ՆԳՆ ԱԻ ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների, հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ն.Հոռաթաղ, Աղաբեկալանջ,Ճանկաթաղ, Մոխրաթաղ, Վարնկաթաղ համայնքների տարածքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքում:

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ»,–ասված է հայտարարության մեջ:

ԱԻ ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ՊՆ և ԱԻՆ սակրավորական ջոկատները շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ և մաքրել Արցախի տարածքը վտանգ ներկայացնող ռազմամթերքից ու պայթուցիկ այլ առարկաներից:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում են զանգահարել ԱԻ ծառայության 911,101,112 ահազանգման կենտրոն:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվել են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք կմնան հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չհայտարարեն այդ դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Ըստ թեմայի

Որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով. Ադրբեջանն է արգելել
Պատերազմից հետո ռազմական ռեֆորմներ են անցկացվում. Հարությունյանը մանրամասներ է հայտնել
Արտոնություններ զինծառայողներին և նրանց ընտանիքներին. ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է ներկայացրել
թեգերը:
պայթյուն, ականազերծում, Արցախ

Գլխավոր թեմաներ