07:16 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Արցախ
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Դեպքը տեղի է ունեցել խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Ստեփանակերտում շմոլ գազից երկու մարդ է թունավորվել, որոնցից մեկը 2 տարեկան երեխա է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ոստիկանությունը։

Նշվում է, որ փետրվարի 21-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումից և «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդումներ են ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 2019թ. ծնված Ա. Ա.-ն և 1999թ. ծնված Ա. Գ.-ն։

«Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք շմոլ գազից թունավորվել են նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում, իրենց բնակարանի բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ըստ թեմայի

Ինչպես տնային պայմաններում պարզել` մեղրը բնական է, թե ոչ
Վանաձորյան խնջույքից 6 օր անց ևս մեկ մարդ է հոսպիտալացվել
Նոր Հաճնում 6–հոգանոց ընտանիք է թունավորվել շմոլ գազից
թեգերը:
թունավորում, Ստեփանակերտ, լոգանք

Գլխավոր թեմաներ