10:52 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Արցախ
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Վահրամ Դումանյանը քննարկումներ կունենա միջազգային կառույցների հետ` Ադրբեջանի հսկողության ներքո անցած տարածքներում հուշարձանների անվտանգության խնդիրների հարցով։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հուշարձանների ֆիզիկական և տեղեկատվական անվտանգության խնդիրների հարցով քննարկում կունենա Արցախում։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ն` հավելելով, որ Դումանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով արդեն իսկ գտնվում է Արցախում:

«Օրակարգի առանցքային հարցերից է Ադրբեջանի հսկողության ներքո անցած տարածքներում հուշարձանների անվտանգության խնդիրների քննարկումը` հաշվի առնելով, որ Ադրբեջանն ագրեսիվ ապատեղեկատվական քաղաքականություն է վարում՝ հայկական ժառանգությունը ներկայացնելով որպես ալբանական մշակույթ։ Քննարկումներ կլինեն համաշխարհային մշակութային ժառանգության անվտանգության խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների հետ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Օրակարգային են նաև կորսված գրադարանային հավաքածուների վերականգնման, թանգարանային և թատերահամերգային համագործակցության խնդիրները:

Կքննարկվի նաև Հայաստանում գործող որոշ մարզադպրոցների՝ Արցախում մասնաճյուղեր բացելու հարցը:

Նշենք, որ Արցախ մեկնած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի, հանրակրթական դպրոցների տնօրենների, գիտական կենտրոնի անձնակազմի, սպորտդպրոցների տնօրենների, ինչպես նաև մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ Հայկական պատմության և մշակութային առնվազն 1 456 հուշարձան ներկայում մնացել է Արցախի` ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքում։

Թբիլիսին կօգնի՞ հայկական հուշարձանների հարցով. Դումանյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

ՌԻԱ Նովոստիին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ կազմակերպությունը մտադիր է հնարավորինս սեղմ ժամկետում փորձագիտական առաքելություն ուղարկել Արցախ։

Ըստ թեմայի

Մոտ 1500 հայկական հուշարձան է մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ․ ՄԻՊ-ն ահազանգում է
Նժդեհի հուշարձանը Մարտունիում կանգուն է. քաղաքապետը պատմել է իրականությունը. տեսանյութ
Երևանում հայերի և հրեաների եղեռնի հուշարձանը պղծած տղամարդուն հայտնաբերել են
թեգերը:
Վահրամ Դումանյան, Հուշարձան, Արցախ

Գլխավոր թեմաներ