10:36 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
33 0 0

Առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով և կահույքով ապահովելու ծրագիրը շարունակաբար գործում է բոլոր գյուղական համայնքներում։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն իրականացնում է՝ ըստ անհրաժեշտության բնակարանները կահույքով և կենցաղային տեխնիկայով ապահովելու ծրագիր:

«Մասնավորապես, Ասկերանի շրջանի Պատարա գյուղում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված բնակիչներին հատկացված 15 տան համար, որտեղ բնակություն են հաստատել 85 քաղաքացի, ընթացքի մեջ են կահավորման աշխատանքները: Երեք տուն արդեն իսկ ամբողջությամբ կահավորված է, իսկ 4-ի կահավորումն ավարտին կհասցվի առաջիկա երկու օրերի ընթացքում»,–նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Հարավ գյուղում 5 հոգանոց ընտանիքին հատկացված տունը ևս կահավորվել է անհրաժեշտ պարագաներով:

Առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով և կահույքով ապահովելու ծրագիրը շարունակաբար գործում է բոլոր գյուղական համայնքներում, համաձայն տեղահանված արցախցիների՝ տվյալ վայրում բնակություն հաստատելու վերաբերյալ տեղեկատվության։

Министерство  труда, социальных и миграционных вопросов Карабаха осуществляет программу по обеспечению квартир мебелью и бытовой техникой
© Photo : NKR InfoCenter
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն իրականացնում է՝ ըստ անհրաժեշտության բնակարանները կահույքով և կենցաղային տեխնիկայով ապահովելու ծրագիր:

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր` պատերազմի ընթացքում իրենց մշտական բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, իսկ պատերազմի հետևանքով անօթևան է մնացել շուրջ 40,000 մարդ։

Ըստ թեմայի

Արցախ, սպառազինություն, Նախիջևան. ՊՆ-ն պատասխանել է ՌԻԱ Նովոստիի հարցերին
Արցախում զենք–զինամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացվեն
Կքննարկվի որպես ալբանական ներկայացվող հայկական հուշարձանների հարցը. Դումանյանն Արցախում է
թեգերը:
կահույք, տեղահանված, Արցախ

Գլխավոր թեմաներ