04:57 17 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Արցախ
Ստանալ կարճ հղումը
337 0 0

Երկարատև դադարից հետո վերսկսվել են զոհվածների աճյունների որոնումները։ Զինադադարից հետո հայտնաբերվել է 1486 աճյուն:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության` օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը:

Որոնումները կշարունակվեն վաղը: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ուղղությունների մասին կհայտնի առավոտյան:

«Երկրի անկայուն վիճակի պատճառով բանակցությունները դադարել են»․ անհետ կորածի հարազատ

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն:

Այսօր հայտնի դարձավ, որ 15–օրյա դադարից հետո Արցախում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են։

Ըստ թեմայի

«Վերադարձրեք հայրիկիս». անհետ կորածների ծնողները բողոքի ակցիայի են բերել երեխաներին
Ադրբեջանի փոխանցած 106 մարմիններն անճանաչելի են
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների դիերի փոխանցման թիվն աննախադեպ էր, երևույթը՝ ոչ

Գլխավոր թեմաներ