20:08 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Արցախ
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Արայիկ Հարությունյանը եզդի համայնքին շնորհակալություն է հայտնել Արցախի կողքին լինելու համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Եզդիների ազգային միության երջանկահիշատակ առաջնորդ, հայ ժողովրդի բարեկամ Ազիզ Թամոյանին հետմահու պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահն այսօր ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է նախագահի հրամանագիրը՝ Ազիզ Թամոյանին պարգևատրելու վերաբերյալ։

«Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եզդի համայնքին միշտ Արցախի կողքին լինելու համար և կարևորել համագործակցության ընդլայնումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է արվել պատերազմի հետևանքների հաղթահարմանը:

Հիշեցնենք` Թամոյանը 1988-1994 թվականներին մասնակցել է արցախյան շարժմանը` ղեկավարելով եզդիական կամավորական ջոկատը, որը կոչել է եզդիների ազգային հերոս՝ Ջհանգիր աղայի անունով, եղել է ջոկատի կազմակերպիչն ու մարտական գործողությունների շտաբի պետը, հրամանատարը։ Թամոյանը մահացավ 2021 թվականի հունվարի 2-ին։

թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ

Գլխավոր թեմաներ