09:44 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Արցախ
Ստանալ կարճ հղումը
195 0 0

Արցախի նախագահի խոսքով` Կարմիր շուկայում 3 տարում պետք է ավարտեն տեղահանվածների բնակարանների կառուցումը, դրանից հետո, տուն կառուցենք նրանց համար, որոնք չունեն։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի– Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր  այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հարությունյանը և կից տեսանյութ հրապարակել։

Նշվում է, որ առաջիկա 3-5 տարում  Արցախում շինարարություններ են լինելու, ու բնակիչները պետք է բրիգադներ կազմեն, որ և՛ երկիրը շենացնեն, և՛ աշխատանք ունենան։

«10-15 օր հետո գալու եմ, տեսնեմ քանի բրիգադ եք կազմել։ Ես գիտեմ, որ Կարմիր շուկա համայնքն ամենածանր վիճակում է գտնվում, բայց մենք չենք հուսահատվում, հակառակը, հենց այստեղից ենք շինարարությունը սկսելու։ Նախագծով 140 տուն է, բայց մենք ավելի շատ ենք կառուցելու»,-բնակիչների հետ զրույցում ասել է Հարությունյանը։

Նա խոստացել է 3 տարում ավարտել տեղահանվածների բնակարանների կառուցումը, դրանից հետո, տուն կառուցել չունեցողների համար։

Ցնդաբանություններ են․ Արցախի նախագահը՝ Կարմիր շուկան ու Ստեփանակերտը «հանձնելու» մասին

«Հակառակորդն ամեն կերպ փորձում էր Կարմիր շուկային տիրանալ։ Շնորհիվ ձեզ, շնորհիվ մեր հերոս տղաների հաջողվեց պահել համայնքը , չնայած որ Թաղավարտի մի մասը կորցրել ենք»,–ասաց Արցախի նախագահը։

Հիշեցնենք՝ պատերազմի 44 օրերի ընտանցքում  Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերը հայտնվում էին  Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում էր  սմերչ տեսակի հրթիռներ։

Ըստ թեմայի

Հետպատերազմական առողջապահության համակարգը կարդիականացվի. Ավանեսյանն Արցախում է
Ծաղիկներ` մարտի 8-ին ընդառաջ․ խաղաղապահները շնորհավորել են արցախցի կանանց տոնը․ տեսանյութ
Ականազերծումն Արցախում. մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ
թեգերը:
Կարմիր շուկա, Մարտունի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախյան պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ