13:09 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Արցախ
Ստանալ կարճ հղումը
26530

Ադրբեջանի վարած այդ քաղաքականությունը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված բանաձևի դրույթներին։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքը։ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումի ժամանակ իր ելույթում ասել է ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։

«Ադրբեջանն արգելափակում է ԼՂ հումանիտար առաքելության մուտքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության առաքելությունների համար։ Սա իր բացասական հետևանքներն է թողնում Արցախում համավարակի տարածման կանխման ու հետևանքների հաղթահարման համար»,–ասել է Ապիտոնյանը։

Նա շեշտել է, որ Ադրբեջանի վարած այդ քաղաքականությունը հակասում է նաև վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված 2565 բանաձևի դրույթներին, որով պահանջվում է ապահովել հումանիտար և բժշկական անձնակազմի անխափան մուտքը հակամարտության գոտիներ, որպեսզի դյուրացնեն COVID-19-ի դեմ պատվաստումը։

ԵԱՀԿ–ի անատամ քաղաքականությունն ու Արցախի հարցը. ինչու է Լինդեն տարածաշրջան եկել

թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ադրբեջան, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արցախ, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ