22:29 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Արցախ
Ստանալ կարճ հղումը
55101

Վարչապետն Արագածոտնում խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների բացումից` ասելով, որ դրանց բացումը ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, սակայն պետք է արձանագրենք`Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կլինեն հարցեր, թե մեր տղաներն ինչի՞ համար զոհվեցին։ Ուզում եմ կոնկրետ պատասխանել այս հարցին` մեր տղերքը զոհվեցին, որ երբ Ադրբեջանի նախագահն ասի` Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ այն լուծված չէ։ Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ ֆիզիկապես ոչ մի հայ չմնա Արցախում»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ այսօր Արցախը և արցախահայությունը կա։ Վարչապետը նշեց` չպետք է հույսեր ունենանք, որ արցախյան հարցն արագ որևէ ձևով լուծելու ենք. դա չի լուծվի։ Սակայն, ըստ նրա, պետք է առաջ գնանք, իսկ դրա համար Ադրբեջանի և Հայաստանի կոմունիկացիաները պետք է բացվեն։

«Կոմունիկացիաների թեման փոխշահավետ է` դրանց բացումը ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Ճանապարհների բացումը ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ նա պետք է Նախիջևանի հետ կոմունիկացիա ստանա, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև պետք է հուսալի երկաթուղային կապ ստանա ՌԴ-ի և Իրանի հետ։ Սա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունն էականորեն կարող է փոխվել»,–ասաց նա։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Ըստ թեմայի

«Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է փախնել». Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Տեր–Պետրոսյանին
Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում է
Փաշինյանի «տունը» կռիվ է ընկել. նրանք մամուլից են տեղեկացել, որ ընտրություններ են լինելու
Մինչև ընտրություններ վարչապետի ԺՊ լինելու է Նիկոլ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Զոհ, Պատերազմ, Արցախ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ