15:16 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Արցախ
Ստանալ կարճ հղումը
190 0 0

Ուջանցիների առաջ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց` միակ բանը, որի համար իրեն մեղադրել չի կարելի` դավաճանությունն է։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման եռակողմ համաձայնագիրը չստորագրելը մեծ աղետ կլիներ։ Արագածոտնի մարզի Ուջան համայնքի բնակիչների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փաստաթուղթը, որը ստորագրել ենք, շատ ծանր ու դաժան է, սակայն այն չստորագրելն աղետ կլիներ։ Մենք կանգնել ենք այնքան ժամանակ, մինչև հնարավոր էր կանգնել, և որոշում ենք կայացրել հրադադարի, երբ անհրաժեշտ էր դա։ Խնդիր էր դրված մեր 25-30 000 զինվորների կյանքը փրկելու, որպեսզի շրջափակման մեջ չհայտնվեին, մենք էլ կանգ ենք առել»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ պատերազմը դադարեցրել են այն ժամանակ, երբ այն շարունակելն այլևս իմաստ չուներ։

Նրա խոսքով` պատերազմից հետո արդեն հինգ ամիս է, ինչ իրեն մեղադրում են դավաճանության մեջ։ Սակայն, ըստ Փաշինյանի, կարևոր է հասկանալ` ինչո՞ւմն է կայանում իր դավաճանությունը։

Վարչապետը նշում է, որ իրեն մեղադրում են և՛ հողերը հանձնելու, և՛ հողերը չհանձնելու մեջ։ Նրա խոսքով` իրեն մեղադրում են, որ 2018-ից չեն կարողացել լուծել բանակի խնդիրները, այն խնդիրները, որոնք 20 տարի չլուծված էին մնում։

«Եղել է սննդի ու սնարյադի խնդիր բանակում, որը մենք լուծել ենք։ Սակայն ինչո՞ւ է 2018-ին բանակում նման խնդիր լինել։ Այսինքն` մի բան կա, որտեղ մեզ մեղադրել պետք չի, և դա դավաճանությունն է»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ մինչև այս Փաշինյանը եղել էր նաև Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում ու ելույթով հանդես եկել տեղի բնակիչների համար։

Սերժ Սարգսյանը գիտեր` որտեղ է բերել-հասցրել Ղարաբաղի բանակցային գործընթացը. Նիկոլ Փաշինյան

Ըստ թեմայի

Մեր տղերքը զոհվեցին, որ Ադրբեջանի նախագահին կարողանանք ասել` ԼՂ հարցը լուծված չէ. Փաշինյան
Կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են` Հայաստանում արյուն հեղվի. Նիկոլ Փաշինյան
«Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է փախնել». Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Տեր–Պետրոսյանին
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արագածոտնի մարզ, Եռակողմ հայտարարություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ