05:58 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Արցախ
Ստանալ կարճ հղումը
214 0 0

Արցախի քննչական կոմիտեում 41-ամյա կնոջ ինքնահրկիզման դեպքի առնչությամբ նախաքննություն է ընթանում։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Արցախի ոստիկանությունը տեղեկացնում է, որ Մարտունիում հրկիզվելու եղանակով 41-ամյա մի կին է ինքնասպանություն գործել։

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մայիսի 9–ի փողոցի բնակարաններից մեկի տան բակում հայտնաբերվել է կնոջ դի՝ հրկիզված վիճակում:

«Դեպքի վայր մեկնած ոստիկանության խումբը պարզել է, որ Մարտունի քաղաքի բնակչուհի Գ.Ղ.-ն, ծնված 1980 թվականին, նախնական տվյալներով կատարել է ինքնասպանություն: Վերջինիս բնակարանում հայտնաբերվել է նաև գրություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Գ.Ղ.-ն հայտնել է, որ իր կյանքին վերջ է տալիս անբուժելի հիվանդություն ունենալու պատճառով:

Արցախի քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաքննություն է ընթանում։

Ինքնասպանության պատճառներն ու նշանները. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը Հայաստանում

Ըստ թեմայի

Մանրամասներ դատավորների գործից. տուժած քաղաքացին փորձել էր ինքնահրկիզվել
Մեծամորում 44-ամյա տղամարդը ինքնահրկիզման փորձ է արել
Երևանում տղամարդն իր 3 մանկահասակ երեխաների աչքի առաջ փորձել է ինքնահրկիզվել. տեսանյութ
թեգերը:
ինքնահրկիզում, ինքնասպանություն, Արցախ, Կին

Գլխավոր թեմաներ