17:23 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Արցախ
Ստանալ կարճ հղումը
533 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահի դրությամբ 189 ծնող ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Այսօրվա դրությամբ պաշտոնապես հաստատված ունենք 3250 զոհ։ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք բազմաթիվ զոհեր ենք ունեցել պատերազմի ընթացքում, բայց կան մարդիկ, որ ասում են` 10 000 զոհ ենք ունեցել։ Պաշտոնական թիվը 3250-ն է, այսինքն` մահվան վկայականներով արձանագրված է։ Բացի այդ, ունենք 189 ծնող, որոնք ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ունենք անհետ կորածների բավականին մեծ ցուցակ, բայց այդ ցուցակը պետք է ճշգրտվի։ Փաշինյանն ասում է, որ անհետ կորածների ցուցակից վերջին ամիսներին 10 մարդ հայտնաբերվել են ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ։

Նա նշեց, որ առանց այն էլ շատ զոհեր ենք ունեցել, ուստի պետք չէ նրանց թիվը կրկնապատկել, եռապատկել։

Փաշինյանը հավելեց նաև, որ եթե ինչ-որ նոր հանգամանք չբացվի, ապա մեր զոհերի թիվը 4000-ը չի անցնի:

Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել էր Արագածոտնի մարզի Ուջան և Ներքին Բազմաբերդ համայնքներում։

Երկու վայրերում էլ Փաշինյանը հանդես էր եկել ելույթներով։

ԼՂ–ում հրադադարի հաստատման եռակողմ համաձայնագիրը չստորագրելը մեծ աղետ կլիներ. Փաշինյան

Ըստ թեմայի

Հրամանատարը լքել է մարտադաշտը, արդյունքում եղել են զոհեր, վիրավորներ ու գերեվարվածներ
Մոմերով լուսավորված Եռաբլուրում հնչում են զոհերի անունները. տեսանյութ
Հայտնի է զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացածներին տրվելիք աջակցության չափերը
թեգերը:
Արցախյան պատերազմ, Զոհ, Նիկոլ Փաշինյան, Լուսանկար

Գլխավոր թեմաներ