07:10 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Արցախ
Ստանալ կարճ հղումը
54 0 0

Հայաստանի արտգործնախարարի ու Արցախի խորհրդարանի նախագահի հանդիպման ժամանակ մի շարք կարևոր հարցեր են քննարկվել, պաշտոնյաներն անդրադարձել են նաև ընտրությունների թեմային։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն ու Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խոսել են հայ ռազմագերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու շուրջ ձեռնարկվող միջոցառումների մասին: Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը` նշելով, որ Թովմասյանը Հայաստան է եկել աշխատանքային այցով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետպատերազմական Արցախում առաջացած սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ժամանակածին խնդիրներ, անդրադարձել դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

«Երկուստեք դատապարտելի են համարել Ադրբեջանի որդեգրած հայկական կրոնական և պատմամշակութային ցեղասպանությունը, այս առումով կարևորել արտաքին գերատեսչության՝ միջազգային կառույցներին ուղղված կոչերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Թովմասյանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, նշել է, թե ճգնաժամային իրավիճակում հայտնված ցանկացած պետության համար լավագույն տարբերակը, թերևս, արտահերթ ընտրությունների անցկացումն է:

«ՀՀ-ում ստեղծված իրադրությունը ինքնին պահանջում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Եթե ուզում ենք ունենալ անվտանգ Արցախ, ապա պետք է ունենանք կայուն Հայաստան և հզոր Սփյուռք»,–ասել է Թովմասյանը։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումը տեղի կունենա ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում:

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ հայտնել էր, որ ՀՀ ու ՌԴ արտգործնախարարների հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, կքննարկվի հայ ռազմագերիների հարցը։

 

թեգերը:
գերի, Արա Այվազյան, Արթուր Թովմասյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ