08:42 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Արցախ
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Շրջակա գյուղերի ընտանիքներից շատերը Կարմիր Շուկա տեղափոխվելու ցանկություն են հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Արցախի հարավարևելյան հատվածում գտնվող Կարմիր Շուկա գյուղում (Մարտունու շրջան) նախատեսվում է 150 տուն կառուցել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով Կարմիր Շուկայում կառուցվում են բազմաբնակարան շենքեր։ Պատերազմի հետևանքով 15 տուն հիմնովին ավերվել է, որից 10-ը վերանորոգման ենթակա չեն: 43 տան տանիքն է փոխվել, 65-ում՝ մետաղապլաստե պատուհաններ տեղադրվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շրջակա գյուղերի ընտանիքներից շատերը Կարմիր Շուկա տեղափոխվելու ցանկություն են հայտնել, քանի որ բացի աշխատատեղերից, այնտեղ մանկապարտեզ ու նոր կառուցված դպրոց կա։

Ինչ վերաբերում է բուժսպասարկման որակին, ապա այնտեղ կա բուժկետ, շտապօգնության մեքենա, սակայն շենքային պայմանները բարվոք չեն։ Աշխատում են փորձառու բուժքույրեր, բայց բժիշկ, ցավոք, չկա:

Տեղում բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ, անասնապահությամբ, ընդ որում` 2-3 խոշոր ֆերմերներ ունեն: Գործում են ձեթի, գինու, փայտամշակման և այլ արտադրամասեր։

Պատերազմի հետևանքով համայնքում վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:

Գյուղում կան տնտեսական, շինարարական, մթերային խանութներ, գազաբենզալցակայաններ, էլեկտրացանց, «Արցախփոստի» մասնաճյուղ, մեկ հրշեջ փրկարար ջոկատ: Համայնքն ապահովված է անլար հեռախոսակապով, գործում է նաև համացանցը։

«Հայաստան համահայկական հիմնադրամի» աջակցությամբ Կարմիր Շուկայում կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև դպրոցի գրադարանը:

Հիշեցնենք, որ օրերս լուրեր էին շրջանառվում հայկական զինված ուժերի զինծառայողներին Կարմիր Շուկայի ճանապարհից հանելու մասին, որը Արցախի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել էր։

Ըստ թեմայի

Թուրք–ադրբեջանական ծրագիրն Արցախի հարցում տապալվել է. Վահրամ Պողոսյան
Արցախը կանգուն է, և Արցախը պետք է կառուցենք նորովի. Փաշինյան
Հանդիպումը խորհրդանշական է. ի՞նչն է մեկտեղել Հայաստանի և Արցախի նախագահներին
թեգերը:
բնակարան, Կարմիր շուկա, Արցախ

Գլխավոր թեմաներ