12:03 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Արցախ
Ստանալ կարճ հղումը
49 0 0

Կառավարությունը տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման վերաբերյալ հայեցակարգի նախագիծ կմշակի:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում կայացել է Արցախի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Կառավարությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են նաև քաշաթաղցիների և հադրութցիների ներկայացուցիչները:

Տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Ներկաները մտքեր են փոխանակել բնակարանային ապահովման ուղղությամբ առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր տարբերակների շուրջ:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերի ընթացքը, մտքեր են փոխանակվել ծրագրերի իրականացման փուլում առաջացող խնդիրների շտկման շուրջ:

Ամփոփելով նիստը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է արցախցիների մասնակցությունը նիստի աշխատանքներին և նշել, որ առաջիկա նիստին ընդառաջ կմշակվի բնակարանային ապահովման վերաբերյալ հայեցակարգի նախագիծը, որը կշրջանառվի ինչպես շահագրգիռ մարմինների, այնպես էլ նիստին հրավիրված արցախցիների շրջանում:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Ըստ թեմայի

Արցախի տան բանալիներն ամեն դեպքում պահում են. քաշաթաղցի ընտանիքը երազում է տուն ունենալ
Փոխվարչապետը քաշաթաղցիների հետ քննարկել է տեղահանման հետևանքով առաջացած խնդիրները
Մհեր Գրիգորյանը խոսել է քաշաթաղցիների հետ. հաջորդ հանդիպմանը կմասնակցեն նրանցից 2–ը միայն
Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է 3 աճյուն
թեգերը:
կառավարություն, բնակարան, Հադրութ, Քաշաթաղ

Գլխավոր թեմաներ