09:46 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Արցախ
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Ստեփանակերտում խաղաղապահների համար նախատեսված հերթական բլոկ մոդուլային ավանի բացման և բնակեցման արարողությանը մասնակցել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների համար շարժական ավանները շահագործման կհանձնվեն ապրիլի 5-ից ոչ ուշ, իսկ մինչև ապրիլի վերջ խաղաղապահների համար շարժական հոսպիտալ կբացվի: Տեղեկութունը լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը։

Խաղաղապահներն ու 2 հիմնադրամները մարդասիրական միջոցառումներ են անցկացրել Ստեփանակերտում

Նա մասնակցել է Ստեփանակերտում խաղաղապահների համար նախատեսված հերթական բլոկ մոդուլային ավանի բացման և բնակեցման արարողությանը: Այս քաղաքում յուրաքանչյուր բնակելի մոդուլ աշխատում է փակ ցիկլով:

«Այս պահին ավարտում ենք 25 այդպիսի ավանների սարքավորումներով ապահովելու գործը, դրանք շահագործման են հանձնվում։ Ապրիլի 5-ից ոչ ուշ ամեն ինչ շահագործման կհանձնվի, այսինքն՝ մեր բոլոր խաղաղապահները տեղավորված կլինեն, - ասել է գեներալը։

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ Արցախում շարժական հոսպիտալ է կառուցվում, որտեղ անհրաժեշտության դեպքում խաղաղապահներին որակյալ բուժօգնություն կցուցաբերվի: Բուլգակովը հստակեցրել է, որ շարժական հոսպիտալի հավաքումը կավարտվի ապրիլի վերջին:

«Մինչև ապրիլի վերջ մենք պետք է ավարտենք բոլոր ուղղություններով մեր խաղաղապահ ուժերի լիարժեք տեղավորումը», - ավելացրել է փոխնախարարը:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Խաղաղապահները մոտ 25 հազար պայթուցիկ առարկա են վնասազերծել Ղարաբաղում. ՌԴ ՊՆ
Ծաղիկներ` մարտի 8-ին ընդառաջ․ խաղաղապահները շնորհավորել են արցախցի կանանց տոնը․ տեսանյութ
Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարասի վանք
թեգերը:
Արցախ, ռուս, խաղաղապահ

Գլխավոր թեմաներ