18:57 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Արցախ
Ստանալ կարճ հղումը
60802

Ադրբեջանական կողմը հայտնել է, որ Շուշիի մոտակայքում ականազերծման աշխատանքների ընթացքում պայթած հրթիռների բեկորներ են հայտնաբերվել:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի –Sputnik. Հայկական կողմը արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր» հրթիռային համալիրներ է օգտագործել։ Haqqin.az-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) ներկայացուցիչը։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ 2020 թվականի դեկտեմբերից գործակալությունը Շուշիում ականազերծման ու զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է իրականացնում: 2021 թվականի մարտի 15-ին ականազերծման ընթացքում հայտնաբերվել են երկու հրթիռի բեկորներ։ Կառույցի ներկայացուցիչը նշել է նաև հրթիռների բեկորների աշխարհագրական կոորդինատները՝ 39 ° 45 «38.10» N 46°44 «33.90» E ու 39°45 «27.80» N 46 ° 45 «25.80» E.

Նրա խոսքով՝ հրթիռի տարբերակիչ համարի (9Մ723) ստուգման ընթացքում մասնագետները պարզել են, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ ասել էր, որ Բաքուն Հայաստանի կողմից «Իսկանդերների» օգտագործման մասին տեղեկություն չունի:

«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան

Անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ «Իսկանդերներն» օգտագործվել են պատերազմի վերջին օրերին։ Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս տարվա փետրվարին հարցազրույցներից մեկում ասել էր, որ համալիրներից կրակել են Շուշիի ուղղությամբ։ Թեման զարգացում էր ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո, որն ասել էր, թե «Իսկանդերի» հրթիռները պայթել են 10 տոկոսով։ Այս արտահայտությունը լուրջ արձագանք էր առաջացրել։ ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտարարեց, որ «Իսկանդերները» պատերազմի ընթացքում չեն կիրառվել։

Փաշինյանը մինչև վերջ չի հասկանում «Իսկանդերի» թեմայի ամբողջ նրբությունը. ռուս փորձագետ

Ըստ թեմայի

«Իսկանդերը» կարո՞ղ էր չպայթել կամ 10%-ով պայթել. Դավիթ Հարությունովը պարզաբանում է
«Իսկանդերի» հնարավորություններն ու առավելությունները
Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել. ՌԴ ՊՆ
թեգերը:
Հայաստան, Շուշի, հրթիռ, Ադրբեջան, Իսկանդեր

Գլխավոր թեմաներ