07:49 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Արցախ
Ստանալ կարճ հղումը
193 0 0

Ըստ ամերիկյան պարբերականի՝ մարտական ԱԹՍ-ների կիրառումը փոխում է պատերազմի մասին ժամանակակից պատկերացումները։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ամերիկացի զինվորականներն ուշադրությամբ ուսումնասիրում են Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների զանգվածային կիրառման փորձը։ Այդ մասին ասվում է «The Foreign Policy» –ի հոդվածում, որի թարգմանությունը հրապարակել է Inosmi.ru պարբերականը։

Հրապարակման հեղինակը կարծում է, որ անցած տարվա աշնանը Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտության ընթացքում երկնքում առավելություն ապահովեց իր համար՝ օդային պատերազմը հաղթելով թուրքական դրոնների և կամիկաձե ԱԹՍ–ների օգնությամբ։ «Այդ ժամանակ ԱՄՆ-ի զինված ուժերի ստրատեգների համար պարզ դարձավ, որ հիմա, ավելի քան երբևէ, ավելի հեշտ է հետապնդել հակառակորդին և ոչնչացնել նրան, և դա բավականին էժան է նստում»,-ասված է հոդվածում։

ԱՄՆ ԶՈւ Ասիմետրիկ պատերազմի խմբի (Asymmetric Warfare Group) հրամանատար Սքոթ Լոուի խոսքով՝ Հայաստանի ռազմական պարտությունից հետո պարզ դարձավ, որ ամերիկացի զինվորականներն այլևս ոչ միայն օդում անվիճելի առավելություն չունեն այնպիսի հարաբերականորեն հավասարազոր հակառակորդի հանդեպ, ինչպիսին Չինաստանն է (սրա հետ ամերիկացի պաշտոնյաներն արդեն վաղուց են հաշտվել), այլև որ ավելի աղքատ երկրներն արդեն հիմա կարող են օգտագործման պատրաստ առաջադեմ ռազմաօդային համակարգեր գնել։

«Այս հակամարտության ընթացքում պարզ դաձավ, որ հարաբերականորեն ոչ հարուստ երկիրը կարող է պատերազմ վարել զանազան միջոցների և զանազան տեսակի զորքերի կիրառմամբ։ Պարտադիր չէ, որ Միացյալ Նահանգներ կամ Ռուսաստան լինեք։ Ընդհանուր զորքերի պատերազմի մեջ մտնելու գինն ավելի ցածր է, քան համարվում էր ի սկզբանե»,-ասել է նա պարբերականին։

Հրապարակման համաձայն՝ հաշվի առնելով այն, թե ինչպես էր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նորանոր տարածքներ զավթում, հայկական զորախմբերի և զինամթերքի պահեստների ոչնչացումը ցուցադրող քարոզչական տեսանյութերը վերածվում են նոր ռազմական մոտեցման այցեքարտի։

Սակայն, միևնույն ժամանակ, ոչնչացված հայկական տեխնիկայի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հնչեցրած թվերը ամերիկացի փորձագետներին վստահություն չեն ներշնչում։ Համացանցում տարածված մեծ քանակությամբ ապատեղեկատվությունը խանգարում է հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում։

Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախում վերսկսվեցին ռազմական գործողությունները, որոնք բազմամյա հակամարտության շարունակությունը դարձան և մեծաթիվ զոհերի հանգեցրին: Կողմերը զինադադար կնքելու մի քանի փորձ ձեռնարկեցին, բայց արդյունքի հասան նոյեմբերի լույս 10-ի գիշերը ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ: Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին ամբողջությամբ դադարեցնել ռազմական գործողությունները և զոհվածների մարմինների ու գերիների փոխանակում իրականացնել:

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

 

Ըստ թեմայի

ՀՀ–ում ԱԹՍ-ներով որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու մոդել է մշակվում
Զգույշ, աթոռից չընկնեք. Սերժ Սարգսյանն ասաց` քանի ԱԹՍ պիտի գնվեր մինչև 2020 թվականը
Հայկական «X-100» կայանը կխափանի ԱԹՍ-ների և այլ սարքերի աշխատանքը
թեգերը:
Հայաստան, ԱՄՆ, Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, Արցախ

Գլխավոր թեմաներ