14:48 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Արցախ
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Չնայած ծանր հարվածին ու պատերազմի կործանարար հետևանքներին` բնակիչները փորձում են վերադառնալ բնականոն կյանք և հույս ունեն, որ Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ ջանքերով Արցախը կվերականգնվի։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Աշխատատեղերի ստեղծում, սահմանամերձ շրջաններ մթերքի մատակարարման գործընթացի կարգավորում, ինչպես նաև սովորողներին գիտական և գեղարվեստական գրականությամբ ապահովում. Արցախի բնակչությունն ամենից շատ հենց այս ամենի կարիքն ունի։ Նման եզրակացության է եկել «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ-ի ապահովման և մատակարարման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կոնստանտին Սարվանիդին։

Սարվանիդին մեկն է նրանցից, ովքեր մասնակցել են հումանիտար օգնություն հավաքելու և Արցախ առաքելու գործընթացին։ 25 տոննա մարդասիրական բեռով շարասյունը մարտի 20-ին է Հայաստան հասել և արդեն մարտի 21-ին ուղարկվել Արցախ։ Օգնությունը երկու ամսվա ընթացքում՝ «Ռուսական մարդասիրական առաքելության», «Դոկտոր Լիզա» հիմնադրամի և «Спеши к добру» կազմակերպության ուժերով հավաքվել էր ամբողջ Ռուսաստանում։

Սարվանիդին երեկ է վերադարձել Արցախից և Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց իր հերթական և ոչ վերջին այցից ստացած տպավորությունները։

Նրա խոսքով՝ մարդասիրական առաքելության ներկայացուցիչները Արցախի 4 բնակավայրերում ակցիաներ են իրականացրել, որոնց շրջանակում օգնություն է տրամադրվել (կենցաղային ապրանքներից մինչև պարենամթերք) նրանց, ովքեր տուժել են զինված հակամարտությունից, ընտանիքի անդամ կորցրել մարտերի ժամանակ։

«Բացի այդ, հանրապետական հիվանդանոց է մատակարարվել թանկարժեք բուժսարքավորում, սրտագրության սարքեր, մոնիտորներ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է սրտաբանին։ Ասկերանի հիվանդանոց են հասցրել տակդիրներ, տակաշորեր», - ասաց Սարվանիդին։

Նա նշեց, որ այս օրերի ընթացքում չեն հասցրել բաժանել ամբողջ բեռը, այդ պատճառով մնացածը փոխանցվել է ԼՂՀ-ում տեղակայված ՌԴ ՊՆ խաղաղապահ առաքելության հումանիտար արձագանքման կենտրոնին։ Հետագա բաշխումը կիրականացվի խաղաղապահների ուժերով։

Սարվանիդին ընդգծեց, որ իրենց բերած առաջնային ախտորոշման սարքավորումները բավարարել են Արցախում բոլոր բուժկետերի պահանջարկը։
Բացի այդ, անձնական դեղատուփեր և կենցաղային այլ իրեր են փոխանցվել այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց տները, ստիպված տեղափոխվել են և փորձում են հարմարվել իրողությանը։

«Այդ մարդիկ ամեն ինչի կարիք ունեն` սկսած սփռոցից, վերջացրած սարքավորումներով ու կենցաղային տեխնիկայով։ Արդեն հաջորդ այցի ժամանակ մենք կփորձենք հոգալ այդ կարիքները», - ասաց Սարվանիդին։

Նա ընդգծեց, որ ներկա պահին գիտական և գեղարվեստական գրականության կարիք կա։ Հիմնական շեշտը դրվելու է նրա վրա, որ աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն տան մարդկանց։ Խոսքը գույքի, գյուղատնտեսության մեջ օգտագործվող տնկիների, տարբեր առարկաների, այդ թվում՝ ռուսաց լեզվի, ուսումնասիրման նյութերի մասին է, ինչպես նաև հաշմանդամային սայլակների, քայլակների և ձեռնափայտերի։

Մարդասիրական հաջորդ բեռի նպատակը կլինի հասցեական օգնության տրամադրումը պարենամթերքի փաթեթների տեսքով, որոնք արդեն կբաշխվեն սահմանամերձ շրջաններում։

Նրա խոսքով` արցախցիները, անկախ ծանր հարվածից, փորձում են ոտքի կանգնել և բնականոն կյանք վերադառնալ։

«Ի տարբերություն դեկտեմբերին վերապրած հույզերի, այսօր մենք զգացինք, որ Արցախը սկսում է կենդանանալ, վերականգնվում է խաղաղ կյանքն այս կամ այն դրսևորմամբ, և դա չի կարող չուրախացնել», - ասաց նա։
Սարվանիդիի հետ համակարծիք է նաև «Спеши к добру» ռուսական հիմնադրամի խորհրդի անդամ Անի Մարտիրոսյանը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ թեև արցախցիների աչքերում այսօր ակնհայտ թախիծ կա, բայց բոլորի դեմքին ժպիտ է հայտնվել։

«Մենք Ղարաբաղի տարածքում ակցիա անցկացրինք, զրուցեցինք տարբեր բնակիչների հետ։ 9 օրվա ընթացքում այնտեղ հանդիպումներ ունեցանք պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, կարողացանք հասկանալ` ինչ իրավիճակ է ստեղծվել պատերազմից հետո, ինչ կարիքներ ունեն բնակիչները», - ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` բնակիչների հիմնական խնդիրը աշխատատեղերն են։

Ըստ թեմայի

Արցախում արդեն փոքրածավալ ներդրումներ կան. էկոնոմիկայի փոխնախարար
Փաշինյանի ու Արցախի նախագահի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
Արցախում բրիտանական ականազերծող ընկերության լրտեսության մասին քրգործը վարույթ է ընդունվել
թեգերը:
Հումանիտար օգնություն, Ստեփանակերտ, Արցախ

Գլխավոր թեմաներ