19:18 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Արցախ
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Քեբաբջյանը 22 տարի շարունակ ներկայացրել է Արցախը և ջանք ու եռանդ չի խնայել աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման միջոցով ամրապնդելու Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին։ Տեղեկությունը հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացա Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանի վաղաժամ մահվան մասին։

Կյանքից հեռացել է մի անհատականություն, ով 22 տարի շարունակ արժանապատվորեն ներկայացրել է Արցախը և ջանք ու եռանդ չի խնայել աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման միջոցով ամրապնդելու Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը՝ ի նպաստ հայապահպանության և հայկական երկու հանրապետությունների հզորացման ու բարգավաճման։

Մեծ է նրա ավանդը նաև մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում։

Կարո Քեբաբջյանը մեր հիշողության մեջ կմնա որպես իմաստուն դիվանագետ, եռանդուն, նախաձեռնող ու վեհանձն անհատ, ով իր կյանքն անմնացորդ նվիրել է հայրենիքին ու հարազատ ժողովրդին։

Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից  խորապես ցավակցում եմ պարոն Քեբաբջյանի հարազատներին և մերձավորներին։ 

Թող Աստված լուսավորի նրա հոգին, իսկ ձեզ ուժ ու կորով պարգևի՝ կորստյան ցավը մեղմելու համար»,-նշված է ուղերձում։

Ըստ թեմայի

Արդեն ուրվագծվում էր մեր ապագա համագործակցությունը. Սարգսյանը ցավակցել է Դասոյի ընտանիքին
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Իսագուլովի մահվան կապակցությամբ
Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ
թեգերը:
ցավակցություն, Արցախ

Գլխավոր թեմաներ