12:01 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (138)
3701

Նրանք բաժանել են վերմակներ, բարձեր, հիգիենայի պարագաներ, մթերք և այլ գույք՝ կյանքի պայմանները բարելավելու համար։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ռուս խաղաղապահները սկսել են հասցեական մարդասիրական օգնություն հասցնել Արցախի բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Բացի Լեռնային Ղարաբաղի բնակիչների դիմումների հետ աշխատանքից, ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը սկսել է հասցեական մարդասիրական օգնության առաքել», - նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, խաղաղապահները նախօրեին հարկադիր տեղահանվածներին ու բազմազավակ ընտանիքներին են փոխանցել ավելի քան 650 կիլոգրամ մարդասիրական օգնություն, որը տրամադրել են «Ռուսական հումանիտար առաքելություն» ոչ առևտրական կազմակերպությունն ու «Դոկտոր Լիզա» և «Շտապիր դեպի բարություն» բարեգործական հիմնադրամները:

Նրանք ստացել են վերմակներ, բարձեր, հիգիենայի պարագաներ, մթերք և այլ գույք՝ կյանքի պայմանները բարելավելու համար։

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (138)

Ըստ թեմայի

Արցախը սկսում է ապրել․ առաքելության ներկայացուցիչները խոստանում են բերել ամենաանհրաժեշտը
Կոմանդոսին սպանեց Շուշին հանձնելու ցավը․ մարտական ընկերները՝ Արցախի լեգենդար հերոսի մասին
Արցախի արտգործնախարարը ցավակցական ուղերձ է հղել Կարո Քեբաբջյանի մահվան կապակցությամբ
թեգերը:
օգնություն, խաղաղապահ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ