07:18 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Արցախ
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը Արցախի Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ համատեղ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների հուշարձանների բարեկարգման աշխատանքներ է կատարում:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ռուս խաղաղապահները Արցախում նախաձեռնել են «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» խորագրով ակցիա՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ ամյակին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ակցիայի մեկնարկը դրվել է Արցախի Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղի 104 զինվորների հուշարձանի մոտ, որոնք զոհվել են 1941-1945թթ. հիտլերյան կոալիցիայի դեմ մարտերում:

Российские миротворцы инициировали акцию «История семьи – история Победы» (6 апреля 2021). Карабах
Արցախում ռուս խաղաղապահները Հաղթանակի օրվան ընդառաջ ակցիա են նախաձեռնել

Նոր սերնդի շրջանում Հայրենական մեծ պատերազմի թեմայի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու և պատմության խեղաթյուրում թույլ չտալու համար ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները այսուհետ կանոնավոր կերպով կմասնակցեն Խիզախության դասերի անցկացմանը: Ուսուցիչների  հետ միասին խաղաղապահները պարբերաբար հանդիպումներ կունենան աշակերտների և ուսանողների հետ, կպատմեն նրանց 1941-1945թթ․ պատերազմի հերոսների սխրանքների մասին:

Российские миротворцы инициировали акцию «История семьи – история Победы» (6 апреля 2021). Карабах
Արցախում ռուս խաղաղապահները Հաղթանակի օրվան ընդառաջ ակցիա են նախաձեռնել

Արցախում ռուս խաղաղապահները Հաղթանակի օրվան ընդառաջ ակցիա են նախաձեռնել

Բացի «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» ակցիայից, ռուսական խաղաղապահ զորախմբի Մարդասիրական արձագանքման կենտրոնը Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ փոխգործակցությամբ սկսել է Լեռնային Ղարաբաղից ռազմաճակատ մեկնած և Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված զինվորների հուշարձանների և հուշակոթողների բարեկարգման աշխատանքներ իրականացնել:

«Ակցիաները, որոնք անցկացվում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների անմիջական մասնակցությամբ, կտևեն մինչև մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ըստ թեմայի

Արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ հետմահու
Ռոբերտ Քոչարյանը ռևանշ կանի՞ Արցախում, եթե իշխանության գա. նա պատասխանել է այս հարցին
Ռոբերտ Քոչարյանն ասել է` ինչպես կարող էր լուծվել Արցախի հարցը
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմ, խաղաղապահ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ