14:37 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Արցախ
Ստանալ կարճ հղումը
148010

Հակառակորդի զինվորները դուրս են եկել Շուշի-Ստեփանակերտ մայրուղի, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտում է:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Ադրբեջանցի զինվորականները հայտնվել են Շուշիի մերձակայքում, հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում` դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ–հուշարձանի մոտ:

Ինչպես հայտնում է Wargonzo Telegram-ալիքը, ադրբեջանցի չորս զինվորականները հասել են մայրուղու հարակից հատվածում տեղադրված տանկի մոտ, գրություններ թողել հուշարձանի ցուցանակի վրա ու հեռացել:

Մինչդեռ, ըստ երեք երկրների ղեկավարների` նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքով` մայրուղուց 2.5 կմ հեռավորության վրա, բացի ռուս խաղաղապահներից, որևէ այլ երկրի զինվորականներ չպետք է լինեն:

Sputnik Արմենիային հաջողվեց պարզել, որ ադրբեջանցիները հուշարձանի տարածք են հասել` շրջանցելով Ստեփանակերտ-Շուշի խաչմերուկում տեղակայված խաղաղապահների պահակակետը, և նրանք անցակետից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող տանկի մոտ են հասել այլ ճանապարհով։

Նշենք նաև, որ տանկ–հուշարձանը տեղակայված է ռուսական ու հայկական դիրքերի գրեթե մեջտեղում, երկու դիրքերից հավասար հեռավորության վրա։

Մենք նաև պարզեցինք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ: Բոլոր հանգամանքները ցույց են տալիս, որ այն կանխամտածված սադրանք է:

Մեկնաբանություն ստանալու համար Sputnik Արմենիան դիմեց նաև Արցախի նախագահի մամուլի ծառայությանը: Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել մեր հարցին։

Հիշեցնենք` արցախյան ազատամարտին ու 1992թ–ի Շուշիի ազատագրմանը մասնակցած և մայիսի 8-ին առաջինը բերդաքաղաք մտած հայկական տանկը դարձել էր Շուշիի ազատագրման խորհրդանշական հուշարձանը։

Ադրբեջանցիները «դաբրո չեն տալիս»` գնանք, կովերին գտնենք. Շուռնուխից 6 անասուն է անհետացել

Ըստ թեմայի

Մտածեցի, որ ադրբեջանցիները մեզ ողջ–ողջ այրելու են. Մարալը պատմել է` ինչպես են գերի ընկել
Ադրբեջանցի պաշտոնյան Աղդամում պայթել է ականի վրա
Ադրբեջանցիները գետնին են հավասարեցրել Մեխակավանի Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին
թեգերը:
ադրբեջանցի, Շուշի, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ