21:00 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
422 0 0

Սամվել Բաբայանը նշել է, որ երբ այս փաստաթղթերն իրար կողքի ես հավաքում, պարզ է դառնում մեղավորների ցանկը:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն առաջարկում է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը գրավոր ներկայացնի, թե ինչն է իրեն 3-րդ օրը բերել այն եզրակացության, որ բանակը պատրաստ չէ պատերազմին։ Բաբայանը լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով պատերազմում պարտության և մեղավորների հարցին։

Նշենք, որ դեռ 2020-ի նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանը հայտարարություն էր տարածել ու ասել` պատերազմի չորրորդ օրը` Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ ԶՈւ գնահատականը` նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել։

«Շատ հարցեր կան. երբ մարդուն «մոբով» տանում են առաջնագիծ, նա պետք է իմանա, թե որ հրամանատարի մոտ են իրեն տանելու, ինչպես է լինելու... Երբ զինվորը փախնում է, ինչի համար քրեական գործ են հարուցում, նրան պետք է հարցնեն՝ իր ծառայության ժամանակ քանի՞ անգամ է եղել կրակայինում»,–ասաց Բաբայանը։

Քոչարյանը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների, Փաշինյանի և պարտության մասին․ բացառիկ հարցազրույց

Նրա խոսքով` գեներալներին, որոնք հիմա հարցազրույցներ են տալիս ու բացատրություններ ներկայացնում, պետք է ասեն` իրենց հետախուզության պետերը զեկույցներ ներկայացրե՞լ են հակառակորդի զինվելու, զորամասերի մասին: Իսկ երբ այդ զեկուցագրերը ներկայացվել են, որոշումներ կայացվե՞լ են պաշտպանության նախարարի, ԳՇ պետի կողմից:

«Երբ այս փաստաթղթերն իրար կողքի ես հավաքում, պարզ է դառնում մեղավորների ցանկը: Դա 1-2-ը չի, տասը չեն։ Լուրջ ցանկ է»,-ասաց Բաբայանը։

Անդրադառնալով լուրերին, թե Լելե–Թեփե բարձունքի օպերացիան ինքն է ծրագրավորել ու ձախողել` Բաբայանը նշեց, որ հայց է ներկայացրել դատարան և քննության ավարտից հետո պարզ կլինի` ով է ծրագրավորել, և ով է մեղավորը։ Նա ասաց, որ անձամբ ծրագրավորել է Ավետարանոց–Սղնախ գյուղի օպերացիան, որպեսզի հակառակորդը չկարողանա Շուշի մտնել։ Սակայն գիշերը զորամասերը հրաժարվել են մասնակցել, ինչի տեսագրությունն էլ կա։

«Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր». Ռոբերտ Քոչարյան

«Երբ անկեղծանաք ու խոստովանեք, թե 1992-ին ո՞նց ենք ազատագրել Շուշին, այ նույն ձևով էլ հակառակորդը վերցրել է»,–ասաց Բաբայանն` այդպես էլ չմանրամասնելով, թե ինչ է ակնարկում։

Հիշեցնենք, որ այսօր Բաբայանը հայտնել էր, որ մասնակցելու է հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Մեր պարտության ամենամեծ պատճառն այն էր, որ բանակը պատրաստ չէր․ Արայիկ Հարությունյան

Ըստ թեմայի

«Իսկանդեր Մ»–ի բեկորները Շուշի են բերվել Սիրիայից. Դավիթ Շահնազարյան
Կտավ եմ պատվիրել` Ղազանչեցոց վանքը, որ Շուշիի մեր տանը կախենք. զրույց մայոր Իսախանյանի հետ
Ադրբեջանի հերթական սադրանքը Շուշիի մոտ. ադրբեջանցի զինվորականները հայտնվել են տանկի մոտ
թեգերը:
Շուշի, Պարտություն, Պատերազմ, Սամվել Բաբայան

Գլխավոր թեմաներ