06:27 17 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Արցախ
Ստանալ կարճ հղումը
24820

Հայտնի է, թե որ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում է Արցախի նախագահը հարցաքննվելու։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շուտով հարցաքննության է հրավիրվելու հարուցված քրեական գործերից մեկի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։

«Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև ԱՀ նախագահը։ Հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ»,–նշված է դատախազության պաշտոնական կայքում։

Ի դեպ, Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը վերաբերում է սահմանադրական կարգը տապալելուն։

Հիշեցնենք, որ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին Արցախի դատախազությունը հայտնել էր մարտի 2-ին։ Նշվում էր, որ քրեական գործը հարուցվել է Արցախում գործող ՀԿ–ների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում:

Արցախի աջակցության 3 մեծ ծրագիր կա. փոխվարչապետը մանրամասներ ներկայացրեց

Ըստ թեմայի

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին
Արայիկ Հարությունյանն այցելել է Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ
«Պետք է կարողանանք մեզ համար ճիշտ ուղի ընտրել». Արայիկ Հարությունյանը եղել է Մարտակերտում
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, դատախազ, հարցաքննություն, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ

Գլխավոր թեմաներ