12:33 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Արցախ
Ստանալ կարճ հղումը
11120

Ադրբեջանցիները պղծում, անարգում և ոչնչացնում են հայկական եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները, գերեզմանատները և սրբավայրերը: ԱՀ ՄԻՊ–ը հիշեցնում է, որ զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանությունը ամրագրված է 1954թ. Հաագայի կոնվենցիայով:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Մշակույթի միջազգային օրվա առթիվ` ապրիլի 15-ին, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային հանրությանը` փրկելու հայկական դարավոր մշակույթը։

«Ես կանգնած եմ Արցախի հայկական կարևորագույն մշակութային հուշարձաններից մեկի` 4-րդ դարում հիմնված Ամարասի վանական համալիրի մոտ: Ամարասն այն հազարավոր հուշարձաններից մեկն է, որը վկայում է Արցախում հայի դարավոր գոյության մասին: 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը և դրա հետևանքները իրական սպառնալիքներ են ստեղծել տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության համար: Մենք կարողացանք փրկել Ամարասը, սակայն հազարավոր հուշարձաններ մնացին  մեր  վերահսկողությունից  դուրս: Եվ այսօր մենք ականատեսն ենք լինում մեր մշակութային կոթողների նկատմամբ Ադրբեջանի բարբարոսական վերաբերմունքին»,– ասում է Գեղամ Ստեփանյանը։

Նա նաև շեշտում է, որ ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկում, պղծում, անարգում և ոչնչացնում են հայկական եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները, գերեզմանատները և սրբավայրերը: Նա նաև հիշեցնում է, որ զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանությունը ամրագրված է 1954թ. Հաագայի կոնվենցիայով, ուստի քաղաքակիրթ աշխարհը պատասխանատու է հայկական մշակույթի պահպանման համար:

4000 հայկական վանքեր և մշակութային հուշարձաններ գտնվում են ոչնչացման վտանգի տակ. Դումանյան

«Դժբախտաբար, մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ` Ադրբեջանի կողմից ստեղծված կեղծ խոչընդոտների պատճառով»,– նշում է Ստեփանյանը` մշակութային արժեքների պահպանմանը նվիրված օրը, ԼՂ  սուրբ վայրից միջազգային հանրությանը, բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու անձանց կոչ անելով անտարբեր չմնալ հայկական մշակույթի դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ:

«Այս ուղերձն ընդունեք որպես ահազանգ` արհամարհելու քաղաքական ցանկացած խոչընդոտ, որը կխանգարի հստակ քայլեր ձեռնարկելու Արցախի ժողովրդի մշակութային իրավունքները պաշտպանելու համար»,– նշում է Ստեփանյանը` ևս մեկ անգամ կոչ անելով քայլ անել ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը պատկանող հայկական դարավոր մշակույթը փրկելու համար։

Նշենք, որ մոտ 1500 հայկական մշակութային ժառանգության կոթողներ մնացել են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։ Արդեն տևական ժամանակ է` ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարողանում ստանալ Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունը` նրա տիրապետության տակ անցած հայկական պատմամշակութային կոթողների վերահսկողություն և զննում իրականացնելու համար։

Ըստ թեմայի

Լատվիայի մշակութային գործիչները կոչ են արել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին
Մշակութային դիվանագիտության հանձնաժողով է ստեղծվել. ղեկավարը Տիգրան Մանսուրյանն է
Զախարովան մեկնաբանել է Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը
թեգերը:
միջազգային կառույցներ, Ամարաս, Գեղամ Ստեփանյան, ՀՀ ՄԻՊ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ